Բժիշկները կեսարյան հատման ենթարկված կանանց խորհուրդ են տալիս ձեռքի տակ միշտ մաստակ ունենալ. ահա, թե ինչու

Ապագա մայրերին, հատկապես եթե նրանք ծրագրում են կեսարյան հատման միջոցով ունենալ երեխային, պետք է պայուսակում մի քանի տուփ մաստակ ունենալ:

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը հաստատեց ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ կեսարյան հատումից հետո մաստակ ծամող կանայք ավելի արագ են վերականգնում ստամոքսի գործառույթները, քան վերականգնման ավանդական մեթոդների դիմողները:

Իտալացի հետազոտողները և Ֆիլադելֆիայում Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի գիտնականները վերլուծեցին ավելի քան 3 000 կանանց տվյալները, ովքեր կեսարյան հատումով էին ծննդաբերել:

Ովքեր ծննդաբերելուց անմիջապես հետո մաստակ էին օգտագործել, ավելի արագ էին վերականգնել ախորժակը:

Նաև նրանք խոսել էին սրտխառնոցի բացակայության մասին, որը տարածված է վերականգնման շրջանում ուտելուց հետո:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն