Մարինա Մարտիրոսյանն՝ ընտանեկան հանգստի և Հայաստան այցի մասին (լուսանկարներ)

Life.panorama.am-ը գրում է.

Մոսկվաբնակ պարուհի եւ հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի ընտանիքն այս օրերին վայելում է իր ծովափնյա հանգիստը, որի մանրամասներով ու լուսանկարներով պարուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

Մարինան ընտանիքի հետ միասին գտնվում է Բուլղարիայում:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Բուլղարիայում ենք: Ես ու ամուսինս շատ ենք հավանում այստեղի կլիման, ծովն ու լողափն էլ ուղղակի հրաշալի է: Հավատացնում եմ, որ սա ընտենական հանգստի կազմակերպման համար  լավագույն վայրերից է»,- նշեց նա:

Պարուհու ընտանիքում բոլորն էլ ակտիվ հանգստի սիրահար են:

«Մենք ակտիվ հանգստի կողմնակից ենք, բայց ակտիվությունը ցուցաբերում ենք այնքանով, որքանով հնարավոր է փոքրիկների հետ: Մենք չենք սահմանափակվում ծովում լողալով, արեւայրուք ընդունելով ու լողավազան այցելելով, այցելում ենք նաեւ տեղի հետաքրքիր վայրերը, գնում հարակից մյուս քաղաքների տեսարժան վայրեր եւս: Օրինակ՝ հասցրել ենք գնալ Նեսսեբիր քաղաք, այն մեզ համար նորովի բացահայտեցինք, քանի որ անցյալ տարի, երբ կրկին այստեղ էինք, չէինք հասցրել ամբողջութամբ շրջել: Մենք ապրում ենք Պոմորիե քաղաքում, որը բաժանված է հին եւ նոր հատվածների: Մենք գտնվում են նոր հատվածում, բայց հաճախ ենք գնում դեպի հին քաղաք, որտեղ շատ հետաքրքիր է զբոսանքի համար: Քաղաքն անմիջապես ծովեզրին է, ինչը առավել գեղեցկացնում է տեսարանը: Ի դեպ՝ այստեղ մարդիկ շատ բարյացկամ են, ունեն շատ համեղ ծովամթերքներով հարուստ խոհանոց: էլ չասեմ, որ այստեղ ամեն երեկո փոքրիկ համերգներ ու դիսկոտեկներ են կազմակերպում, որը ավելի գունեղ է դարձնում զբոսաշրջիկների հանգիստը»,- պատմեց նա:

Մարինայի խոսքով՝ փոքրիկներն իրենց հրաշալի են զգում, սիրում են լողալ, ժամերով խաղալ, ավազե ամրոցներ պատրաստել, որոնք, սակայն, ավարտին հասցնել չի հաջողվում, քանի որ որդին սիրում է ջրով լի դույլով դրանք անմիջապես քանդել:

Շարունակությունը՝այստեղ.

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն