Այս տղամարդն ինքնասպանությունից փրկել է մոտ 400 մարդու՝ ընդամենը նրանց տալով ԱՅՍ հասարակ հարցը

Առաջին տպավորությունն այս վայրից՝ իդեալական բնապատկեր՝ բնության ֆոնի ֆրա: Այս The Gap անունով վայրը հայտնի է Հարավային Նոր Ուելսում (Ավստրալիա), որպես ինքնասպանների վայր:

Ի ուրախություն շատ մարդկանց, ովքեր որոշել են իրենց կյանքին վերջ տալ, այստեղ՝ ճանապարհից այն կողմ ապրում է զարմանալի մի մարդ՝ Դոն Ռիչի անունով:

Կես դարի ընթացքում նա շատ մարդկանց կյանքեր է փրկել, դրա շնորհիվ նրան նույնիսկ «ավստրալացի պահապան հրեշտակ» կոչումն են տվել: Նա փրկել է մոտ 400 մարդու կյանք: Նա հատուկ հնարքների չի դիմում, և ոչ մի անգամ ոստիկանությանն օգնության չի կանչել:

  

Ի՞նչ է նա անում, որպեսզի մարդկանց հետ կանգնեցնի այդ քայլից: Ոչ մի արտասովոր բան. Նա ուղղակի ջերմորեն ժպտում է նրանց և հրավիրում է իր տուն: «Չե՞ք ցանկանա գալ մեկ բաժակ թեյ խմելու», – ասում է նա մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն:

Կանգնել և նայել այդ վայրին, արդեն սովորություն է դարձել Դոնի համար: Երբ նա այդտեղ տեսնում է ինչ-որ տարօրինակ վարքով կամ կասկածելի մարդու՝ նա միանգամից անցնում է գործի:

Եվ չնայած չի հաջողվում փրկել բոլորին՝ ծերուկը ջանք չի խնայում, որպեսզի մահացողների քանակը որքան հնարավոր է քիչ լինի: Դիաննա Գեգգինսի աղջիկը՝ Դոնի փրկած մարդկանցից մեկն է: Ահա թե ինչ է ասում մայրը.

«Նա ուղղակի հրեշտակ է: Մարդկանց մեծամասնությունը ոչինչ էլ չէր անի, ուղղակի կշրջվեին և կգնային: Նա մեծ քաջություն, իմաստություն և հոգեկան ջերմություն ունի: Երջանկություն է, որ նման մարդ է ապրում այս աշխարհում»:

Դոն Ռիչին իսկական հերոս է, այդ բառի բոլոր իմաստներով, ում մասին պետք է իմանան բոլորը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն