Գովազդի համար զանգահարել 099 999 409

Մեկ ամսում նիհարելով մոտ 40 կգ՝ այս աղջիկը զարմացրեց բոլորին (Ֆոտո)

25-ամյա Մեգան ՄակՋին կարողացել է նիհարել և  մոտ 40 կգ՝ 107 կգ-ից դառնալով 69 կգ: Դա նրան դժվարությամբ է հաջողվել, սակայն այժմ նա իրեն հիանալի է զգում և, ամենակարևորը, նա երջանիկ է այդ արդյունքից: Աշխարհում նիհարելու մասին շատ պամություններ կան հաջողակ ավարտով, բայց այս մեկն ամենազարմանալի և ոգեշնչող պատմություններից մեկն է:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9jNGNhNDIzOGEwYjkyMzgyMGRjYzUwOWE2Zjc1ODQ5YjE0LmpwZWc=.prx.101ec2eb

Ծանոթացեք, սա Մեգանն է մինչև նիհարելը:

Նա ապրում է Միդլսեկս քաղաքում, որն Անգլիայի հարավում է: Ունենալով 172 մետր հասակ՝ նա կշռում էր 108 կգ: Նա հագնում էր 22 չափսի հագուստ: Ավտոբուսում նա ստիպված էր լինում նստել միանգամից երկու նստատեղերի վրա: Նա ուներ շատ ցածր ինքնագնահատական և անհարմարության զգացում:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9jODFlNzI4ZDlkNGMyZjYzNmYwNjdmODljYzE0ODYyYzEzLmpwZWc=.prx.6c5d3cdd

Նա իր տխրությունը թաքցնում էր իր գեղեցիկ լայն ժպիտի տակ: Նա երբեք մարդկանց ցույց չէր տալիս, թե ինչպես է իրականում անհանգստանում և ամաչում: Իր քաշի մեծ մասը Մեգանը հավաքել է հինգ տարի ոչ երջանիկ հարաբերություններ ունենալուց հետո:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9lY2NiYzg3ZTRiNWNlMmZlMjgzMDhmZDlmMmE3YmFmMzE2LmpwZWc=.prx.0e8b386e

Աստիճանաբար Մեգանը սկսել էր փակվել մարդկանց առաջ: Նա շփվող անձնավորություն էր, ուղղակի նրա մեջ վախ էր մտել, որ ինչ-որ մեկը կվիրավորի իրեն, և հենց դա էլ պատ էր հանդիսացել Մեգանի և իրեն շրջապատողների միջև: Նա չէր կարողանում զբաղվել այն բաներով, ինչն իրեն դուր էր գալիս. ավելորդ քաշը խանգարում էր:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9hODdmZjY3OWEyZjNlNzFkOTE4MWE2N2I3NTQyMTIyYzEyLmpwZWc=.prx.31bd5949

Նախկինում Մեգանը սնվում էր այսպես կոչված ֆասթֆուդով: Նա ողջ օրը քաղցրավենիք և թխվածքներ էր ուտում, նույնիսկ, եթե քաղց չէր զգում: Բայց մի օր մեծ շրջադարձ տեղի ունեցավ: Ուսումն ավարտելուց հետո նրան բուժքրոջ աշխատանք առաջարկեցին, և աղջիկը հասկացավ, որ չի ցանկանում նոր աշխատավայրում «գլորվի գնդիկ բոքոնիկի պես»:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9kOTU2Nzk3NTIxMzRhMmQ5ZWI2MWRiZDdiOTFjNGJjYy5qcGc=.prx.366a18bc

2013 թվականին, նա իր մայրիկի հետ միասին գրանցվեց նիհարելու համար մի խմբում, որտեղ Մեգանը սկսեց հաշվել կալորիաները և հետևել ամեն ինչին: Հետո նա անցավ առողջ սնունդին և գրանցվեց զումբայի դասընթացների:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS84ZjE0ZTQ1ZmNlZWExNjdhNWEzNmRlZGQ0YmVhMjU0MzcuanBlZw==.prx.9682d8f9

Մեկ ամիս ինքն իր վրա աշխատելուց հետո, աղջիկը լավ արդյունքների հասավ և ձեռք բերեց իր երազած կազմվածքը:

Ընդհանուր առմամբ նա նիհարել է 40 կգ: Այժմ նա հագնում է 6-րդ չափսի հագուստ, և շարունակում է ուրախացնել շրջապատին իր հմայիչ ժպիտով: Այժմ նա ինքնավստահ է, բավարարված և երջանիկ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին