Երեկ վերջին հրաժեշտը տվեցինք մի մեծ մարդու՝ Արմեն Չիկո Թութունջյանին

Երեկ վերջին հրաժեշտը տվեցինք մի մեծ մարդու՝ Արմեն Չիկո Թութունջյանին՝ մեր երկրի ու մեր քաղաքի ամենապայծառ դեմքերից մեկին։ Արտակարգ երաժիշտ, իր գործի նվիրյալ, հիանալի ընկեր, պայծառ ու համաձակ մարդ։ Երաժիշտ, ով, անկախ երկրի առաջ ծառացած խնդիրներից, տարիներ շարունակ իրեն նվիրել է հայկական ջազի պոպուլյարիզացիային, դաստիարակել է ու տպավորել երաժիշտների մի ամբողջ սերունդ։

Նույնիսկ ընդունելով այն փաստը, որ կյանքը ժամանակավոր երևույթ է բոլորիս համար, միևնույն է, մի մեծ դատարկություն է մնում նման մեծ ու արժանի մարդկանցից հետո, տխրություն, որ որևէ կերպ լրացնել հնարավոր չէ։ Մնում են հիշողություններն ու հպարտություն, որ կյանքի որոշակի փուլում դու երջանիկ ես եղել նման մարդկանց ճանաչելու, իրենցից սովորելու, ազդվելու, մարդկանց, ովքեր ազդել են յուրաքանչյուրիս կայացմանը որպես մարդ։

Հազար ափսոս։ Աստված հոգին լուսավորի։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155543982934273

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն