Ֆուտբոլի հավաքականն արդեն Չեռնոգորիայում է

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա:

Թիմը հանգրվանել է Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում: Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30) «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին) «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Այս մասին FBH.am-ին հայտնում են ՀՖՖ-ն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն