Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը

Դիվանագիտությունը արտաքին գործերի գերատեսչության մենաշնորհը չէ, իսկ արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի դիվանագիտական բաղկացուցիչը լայնաշերտ է։ Պառլամենտական, ժողովրդական, եկեղեցական և այլ տեսակի դիվանագիտությունը պետության համար մշտապես եղել է կենսունակ և օգտակար մեխանիզմ։ Օրինակ Ռուսաստանում 90-ականներին ինքնուրույն դիվանգիտություն էր իրականացնում ՊՆ-ն, ինչը հաճախ չէր համընկնում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշման հետ։ Ավելին, կար որոշակի մրցակցություն և շահերի բախում։

ԱՄՆ պատմության ընթացքում էլ Պենտագոնի և Պետդեպի ջրերը հաճախ մեկ առվով չեն հոսել և սա բնական է։ Եթե հետևել եք ՀՀ պաշտպանության նախարարի՝ ՌԴ, Իրան, Հունաստան, Վրաստան, Կիպրոս կատարած այցերին և հանդիպումներին, նկատած կլինեք, թե ինչ ակտիվ է այս կառույցը սկսել իրականացնել բանակային դիվանագիտություն։ Սակայն ի տարբերություն վերոնշյալ օրինակների, մեր դեպքում ՊՆ-ն ոչ թե մրցակցում, այլ փոխլրացնում է ԱԳՆ-ին և սա, բնականաբար, այս կառույցների ընդհանուր համակարգման արդյունք է։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155289558550421

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն