Ադրբեջանական տանկերի շարժը

Կասկած չկա, եթե ևս մեկ անգամ բախում լինի հայ-ադրբեջանական սահմանին, ապա Ադրբեջանը մեծ հույսեր է կապել իր տանկիստների հետ, ու հենց տանկերի վրա է կատարված իրենց խաղադրույքը: Ադրբեջանական բանակի տանկիստները և բանակի ղեկավարությունը դեռ իրար ապացուցելու բաներ ունեն: Ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական բանակի տանկիստները, ուղղաթիռներից հետո, ամենաշատ ձախողումներ կատարած ստորաբաժանումն էր: Տանկիստները գրեթե ամբողջությամբ ձախողել էին իրենց առջև դրած խնդիրները: Մարտի դաշտից իրար հետևից փախչող և իրար կողք կանգնած, մեկը մյուսի հետևից պայթող տանկերը, ադրբեջանական բանակի մղձավանջն էին:

Իզուր չէ, որ վերջին երկու զորավարժությունների ժամանակ Ադրբեջանը շեշտը դրել էր տանկերի վրա՝ ավելացնելով դրանց քանակը ու ավելի շատ ուշադրություն դարձնելով դրանց վրա:

Սակայն ադրբեջանական բանակի տանկիստների մոտ դեռ թարմ են մեր հրետանավորների մասին հիշողությունները: Մեր հրետանու գրեթե բոլոր կրակոցները հասնում էին իրենց նպատակներին: Հրետանավորները այդ օրերին պատմում էին, երբ տանկերը արդեն ոչնչացրած էին լինում, տղերքը սկսում էին հերթով բոլոր ռազմական նշանակության օբյեկտները օդ բարձրացնել:

Երբ ադրբեջանական բանակի տանկիստները վերապատրաստվում են, այդ ընթացքում կրկնակի ու եռակի ավել մեր հրետանավորները պատրաստված են լինում ցանկացած գրոհի:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1293056300743103

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն