Ժամանակն է, որ մեր դպրոցականներին դաստեարակենք պայքարող հայի կերպարով, ոչ թե կոտրվող ու ծնկի իջնողի

Загрузка...

Մեզ դպրոցներում խորացված չեն պատմում ցեղասպանության հակառակ կողմը: Չգիտեմ հիմա ինչպես է, բայց ժամանակին մեզ պատմում էին միայն սպանությունները, աքսորելը, բռնաբարությունները ու գլխատումները: Մեր մեջ 1915 թվականի հայը խեղճ, գլուխը յաթաղանի տակ դնող մեկն էր, ով ծնկի էր իջել թուրքի դեմ ու չէր կարողացել պաշտպաներ իր ընտանիքը: Դեռ փոքր տարիքում, երբ խոսում կամ պատմում էին Եղեռնի մասին, միշտ մտածում էի՝ լավ, ոչ ոք չէ՞ր փորձում բռներ թուրքի յաթաղանը, ոչ ոք չէ՞ր փորձում պաշտպաներ իր կնոջը ու երեխային: Մտածում էի, բայց ոչ միշտ էի արտահայտվում: Ու միայն ժամանակի ընթացքում, երբ նորից սկսում ես ուսումնասիրել պատմությունը զգում ես, որ ոչ բոլորն են խելոք գլխատվել: Ոչ բոլորն են դավաճանել: Ոչ բոլորն են փախել: Եղել են հայեր, ովքեր քարերով պաշտպանել են ոչ միայն իրենց ընտանիքը այլ գյուղը ու բնակավայրը: Այո, 1915 թվականին եղել են նաև թասիբով հայեր, ովքեր ծնկի չեն իջել, ովքեր բռնել են թուրքի ձեռքը: Այդ հայերի սերունդն է, որ այսօր ապրում է աշխարհում: Ծնկի իջնող ու դավաճանող հայի տեսակը մի քանի տարի էլ չէր դիմանա աշխարհի այլ երկրներում: Վախից կձուլվեր ու կգնար նրանց հետ, որտեղ ապաստան կտային ու մի աման ճաշ:

Իրականում, ամբողջության թուրքերով շրջապատված, հայերի մեծ մասը կռվել են, չեն հանձնվել, փրկել են իրենց ընտանիքը: Մենք խոսում ենք մի քանի թուրքի մասին, ովքեր հայ են փրկել, բայց շատ քիչ ենք խոսում այն հայերի մասին, ովքեր ոչ միայն հայեր են փրկել, այլ նաև ապրել ու ազգն են շարունակել: Մեր դպրոցականներին ժամանակն է, որ դաստիրակենք պայքարող հայի կերպարով, ոչ թե կոտրվող ու ծնկի իջնողի: Նույնիսկ Թուրքիայում, թուրքերի մեջ ապրելով եղել են հայեր, որ չեն գլխատվել, չեն բռնաբարվել ու ապրել են:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1279177392130994

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն