Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ոգևորվենք դասեր քաղելով ու շտկելով բացթողումները` դեռ շատ աշխատելու հարցեր կան

Загрузка...

Մի քանի դիտարկում ԵԽԽՎ-ում աշխատելու մասին.

1. ԵԽԽՎ-ում հազվագյուտ պատվիրակների է հետաքրքրում Ղարաբաղյան հիմախնդիրն իր պատմական, մշակութային, իրավական, հոգևոր, հումանիտար և այլ տեսակետներից: Այնպես որ, որևէ երկրի որևէ հարցի համար մասնագիտական կամ նեղ մասնագիտական պատրաստված լինելն ունի դրական, բայց ոչ կարևոր դերակատարում ԵԽԽվ-ում հաջողության հասնելու համար: Կասեմ նույնիսկ հակառակը` պետք է հնարավորինս խորն իմանալ այլ երկրների խնդիրները, պատմությունը, մշակույթը և շահերը: Այնպես որ իմ բոլոր ընկերներ և բարեկամ փոձագետներին ու հասարակական գարծիչներին պետք է խնդրեմ աջակցել՝ տրամադրելով իրենց վերլուծությունները և խորհուրդներն այլ երկրների շահերի մասին: Բայց ամենակարևորն այն է, որ այլնտրանքային բազմաթիվ առաջարկների կարիք կա, որոնք կարող է գալ նաև փորձագիտական ու հասարակական շրջանակներից: Այդպիսի նախաձեռնությունների առաջմղմամբ ես միայն դու դառնում հետաքրքիր, լսելի և աջակցված:

2. Մինսկի խմբի հայտարարություններն ունեին ազդեցություն և ասեմ ինչու: Որևէ կապ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ և կամ մտահոգություն բանակցային գործընթացին վնասելու առումով, իմ կարծիքով, ազդեցություն չի ունեցել, կամ լավագույն դեպքում ազդել է 5-10%-ի չափով: Իրականում ազդել է այն, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի կողմից և պարունակել է հետևյալ միտքը` մենք կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կհամագործակցեն մեր հետ: Վստահ եմ, որ նրանք, ովքեր մտահոգվել են այդ հայտարարությամբ, դա արել են այն տրամաբանությունից ելնելով, որ սխալ է չհարգել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը: Մեկ անգամ ևս կրկնվեմ, որ իրենց ամենաքիչն է մտահոգել այդ շահերը նպաստելու են Ղարաբաղյան հիմախնդրի տիրույթում, թե լինեին ասենք լուսնի հետ կապված: Այնպես որ, և ԱՄՆ, Ֆրանսիա ու Ռուսաստանը և ԵԽԽՎ այն երկրները, որոնց վրա ազդել է ՄԽ համանախագահների հայտարարությունը, դա արել են իրենց շահերից ելներով: Նույնը վերաբերվում է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարությանը և այլ նմանատիպ հայտարարություններին: Պատվիրակներն իրենց երկրների և իրենց անձնական շահերով են առաջնորդվում, և դա անում են՝ հիմնվելով ինչպես արժեքների, այնպես էլ ցավալի է, բայց անձնական «բարեկեցությանից» դրդված:

3. Շատ կարևոր է, որ մի բան ուզելուց տալու բան ունենաս: Միշտ չի, որ տրվելիքը պետք է լինի գումար կամ մի թանկարժեք իր, բայց այն, ինչը կնպաստի դիմացինի շահերի կյանքի կոչելուն: Այսպես ասած «փոխանակելու» պաշարը պետք է ստեղծել և կուտակել ամեն օր` նախաձեռնություններով, կապեր ստեղծելով, մասնակցելով, օժանդակելով և այլն:

4. Միջազգային ցանկացած կառույց համակարգ է, որն աշխատում է իր կանոնակարգով և մշակույթով, որը պետք է իմանալ մանրամասն ու լավ: Յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով հենց համակարգ է, որում պետք է աշխատել համակարգված, ինստիտուցիոնալ հիշողության վրա հիմնվելով և զբաղվելով ամբողջ կառույցի արժեքների և նպատակների առաջադիմությամբ: Մեզ իսկապես պետք է դասեր քաղել հենց համակարգված աշխատանքի մշակույթի զարգացման առումով:

5. Շնորհակալություն գարծընկերներիս, ՀՀ դիվանագետներին և Եվրոպական հայկական կազմակերպություններին՝ թիմային աշխատանքի համար: Ոգևորվենք դասեր քաղելով ու շտկելով բացթողումները` դեռ շատ աշխատելու հարցեր կան: Դուխով:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154572831433378

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

  • /uploads/photos/zMqM3lr1rC2oWDepVTki.jpg

    Ավելի լավ է լինել ,,պաթոսը գլխին տված,, հայրենասեր, քան՝մանկուրտ, ազգուրաց, Շիրվանզադեի «Կոսմոպոլիտ» կամ  «Նոր Դիոգենես» ՝որ ասում էր․ «Ես․․․ես հայ եմ եւ մնացյալն եւայլն» ,քան՝ադրբեջանամետ, թրքամետ, օտարամոլ, թշնամական ուժերին ծառայություններ մատուցող․․․Էդ որ հեռուստաեթերից մեծապետական ժեստիկուլյացիայով հայտարարում եք, թե «Մենք այլեւս Արցախի ստատուսը պահելու ռեսուրս չունենք», Արցախի կարծիքը հարցրել ե՞ք» ։Սա առնվազն ազգային դավաճանություն է, ազգային արժեքների ձեւախեղում, որի հեռահար նպատակը, թերեւս, այն է, որ Ռուսաստանն  «ափալ-թափալ»՝ Ադրբեջանին էլ մտցնի Եվրասիականի մեջ՝Արցախի հարցն ի վնաս հայ ժողովրդի ու Արցախի լուծելու հաշվին։Բելառուսի չափ էլ չկանք, որի նախագահը խիստ տոնով պարբերաբար ռուսաստանի երեսին նետում է,թե թույլ չեն տա, որ իրենց ազգային ինքնասիրությունը ոտնահարվի, իսկ քաղաքական որոշ ուժեր սեփական ազգային ինքնասիրությունն ու ողջ ազգինն էլ վրադիր՝ուզում են դարձնեն ,,շեմքի շոր,, ու Ադրբեջանին էլ հրավիրում են ոտքերը վրան սրբելու։Էլի էնքան գժվեցին, որ նորից բացահայտ ,,զիջում,,են քարոզում, ոչ թե՝ փոխզիջում,․այսինքն՝,,մենք ունենք միայն տալու,, ՝մեր գրավյալներից եւ ,,չունենք վերցնելու,,՝նրանց գրավյալներից։ ․․․ Վայ մեր օրին, վա՜յ․․․2008 եւ 2012 թվերին էս ինչ ,,մեծ ղալաթ,, արեցինք, էս ո՞ւմ շուրջն էինք ազգի գիտակից սերուցքով համախմբել՝,,ընդդեմ ավազակապետության,,։Որովհետեւ էն ժամանակ Արցախի խնդիր չէին դրել քարոզարշավի հիմքում, այլ միան՝,,ավազակապետության դեմ պայքար,,․բա ու՞ր կորավ․մարեց-գնա՞ց։ ․․․Ամենամեծ ,,պաթոսը գլխին տված,, հայենասերը մեծն Չարենցն էր, որ իր երկիր Նաիրին կորցրեց ու հենց այդ պաթոսի հետեւանքով հայտնվեց ու մեռավ ստալինյան բանտում, որովհետեւ պահպանեց մարդու իր տեսակը՝ազնիվ ու հայենասեր տեսակը, որ համախոհներ երեւի թե այնքան չհավաքեց, որ նման մարդիկ կարողանային բռունցքվել ու պայքարել ու կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ չտային։Գոնե Չարենցի հիշատակը հարգեք՝ նախքան եթերից հայրենասիրական ուժերի հասցեին արհամարհական արտահայտություններ նետելն ու մարդկանց մոլորեցնելը, թե իբր ձեզ հետ ազգովի համամիտ են, բացի՝,,մի քանի,, ,,պաթոսը գլխին խփածներ,,։Բա ձեր գլխի՞ն ով է ,,կտտցրել,,՝որ ապազգային հայտարարություններ եք անում ու հեգնում, թե իբր ,,կեղծ հայրենասերներին,, մարդիկ չեն արձագանքում՝գլուխ չդնելու ցանկություն չունենալով,մինչդեռ հենց ձեր հետ չեն ուզում գլուխ դնեն ու արդեն զզված՝հեռուստաալիքը փոխում են, եթե իհարկե որեւէ անոնսով պատահաբար մի միտք չի թռչում եթերից ու մարդկանց հունից հանում, ստիպելով գրիչ վերցնել։ ․․․Հիշեցնենք, որ Արցախի ստատուսը 1989թվի ՀՀ Գերագույն խորհրդով/որ ավելի ազգային էր, քան՝ ներկայիս ,,Ազգային ժողովը,,/ արդեն որոշվել է․այն է՝ Արցախը վերամիավորել մայր- Հայաստանին՝ Արցախի ժողովրդի կամքով։Եվ, չնայած այդ որոշումը թղթի վրա մնաց, սակայն արդեն 28 տարի է՝Արցախի ստատուսն էլ, անկախությունն էլ պահպանվում է՝շնորհիվ Արցախի ժողովրդի անկոտրում կամքի եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության։Հայրենասիրական ուժերին ,,պաթոսը գլխին տված,, համարողները թքում են ազգի հերոսների ու ազգի մեծերի հիշատակի վրա, ոտնահարում Չարենցի, Տերյանի, Իսահակյանի հիշատակը՝նման ապազգային հայտարարություններով։Ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն՝չի նշանակում ազգայինի ոչնչացում։Ու Արցախն էլ ֆեյսբուքի էջ չի, որ վրան ինչ ստատուս ուզենան՝գրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1

    Կարդալ ավելին

Քաղաքականություն