«Ո՛չ սրբապղծությանը». հայ երիտասարդներն ընդդեմ կոշիկների տակ հայկական խաչ պատկերելուն. (լուսանկարներ)

Այսօր Ախալքալաքի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա. այն կապված էր օրեր առաջ Ախալքալաքի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ, որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական թևավոր խաչ: 

Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով դիմեցին պատկան մարմիններին՝ պահանջելով հետաքննել և պարզել, թե որ երկրից են ներմուծվել հիշյալ կոշիկները և այլեւս թույլ չտալ նմանատիպ երեւույթների կրկնությունը:
 

Image may contain: shoes

Image may contain: shoes

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1365492450192194

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն