Իրավիճակը Թալիշում այս պահին հանգիստ է

Ինչպես ՊԲ-ը տեղեկացրել է հաղորդագրությամբ, գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաև Թալիշ գյուղի ուղղությամբ:

Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետևանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ:

Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1353758007995766

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն