Ադրբեջանցի սահմանապահները կրակել են ադրբեջանցու վրա

Ադրբեջանական Սալախլի գյուղի սահմանապահները այսօր առավոտյան նկատել են զինված անձնավորության, ով ցանկացել է խախտել պետական սահմանը:

Զինված անձը չի ենթարկվել սահմանապահներին, կրակել է նրանց ուղղությամբ և փորձել է փախնել:

Զինվորական կանոնադրության համաձայն սահմանապահները կրակ են բացել նրա ուղղությամբ և վիրավորել են ձախ ոտքից: Պարզվել է, որ սահմանախախտը նույն գյուղի բնակիչ Մուհամմադ Իսա օղլու Գարաևն է (ծնված 1966 թ.): Նա տեղափոխվել է Շամքիրի կենտրոնական հիվանդանոց:

Նրա մոտից հայտնաբերվել է 12 միլիմետրանոց երկփողանի հրացանը, փամփուշտատուփ, 12 ամբողջական եւ 8 դատարկ փամփուշտներ: Կատարվում է հետաքննություն:

Տվյալ շրջանը մի կողմից սահմանակից է Հայաստանին մյուս կողմից Վրաստանին:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1219180668130667

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն