Եղել են գրառումներ որոնց պատճառով ինձ սպառնացել են, բայց ապարդյուն. Անկեղծ զրույց Նարեկ Միրզոյանի հետ

Загрузка...

Բարև Ձեզ, հարգելի Նարեկ, Դուք հայտնի եք Ջերմուկ քաղաքի մասին ձեր հետաքրքիր գրառումներով, որքա՞ն ժամանակ է, որ գրանցված եք ֆեյսբուքում։

-Բարև Ձեզ: Փետրվարի 13-ին կլրանա 6 տարին, ինչ գրանցված եմ ֆեյսբուք սոցիալական կայքում:

Կարո՞ղ եք հիշել, թե որն է եղել ձեր առաջին գրառումը։

-Իհարկե, կարող եմ: Ֆեյսբուք սոցիալական կայքում իմ առաջին գրառումը վերաբերել է Ջերմուկ քաղաքին, որում նշել եմ, որ եթե շահագործվի քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի հանքավայրը, ապա առողջարանային, զբոսաշրջային քաղաքը անկում կապրի:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ առավելություններ և թերություններ ունի հայկական ֆեյսբուքը։

-Ես երբեք չեմ բարձրաձայնի, որ ֆեյսբուքը թերություններ ունի: Այո, կան երևույթներ, որոնք բացասական են անդրադառնում ֆեյսբուքյան օգտատերերի վրա, օրինակներից մեկը՝ ֆեյքերը: Իսկ որպես առավելություն՝ այն շատ հարմար գործիք է թե՛ լրագրողների համար, ովքեր կարող են իրենց հրապարակումները տարածել ֆեյսբուքյան խմբերով և թե՛ գովազդի բնագավառում աշխատողների համար, ովքեր կարող են իրենց կողմից վաճառվող ապրանքները գովազդել ֆեյսբուքում:

Ֆեյսբուքահայերի շրջանում ո՞ր երևույթն է, որ Ձեզ նյարդայնացնում է։

-Ֆեյսբուքաֆեյքացումը և աստղամոլությունը։

Եղե՞լ է դեպք, որ բուռն արձագանքի, հակասական մտքերի պատճառով հեռացնեք Ձեր գրառումը։

-Եղել են գրառումներ, որոնք բուռն քննարկման առիթ են դարձել։ Եղել են գրառումներ, որոնց պատճառով զանգել են ինձ, նույնիսկ սպառնացել են, բայց՝ անօգուտ, քանի որ տվյալ գրառումը չեմ հեռացրել։ Ես մտածում եմ, որ եթե ինչ-որ բան հրապարակվել է ֆեյբուքյան էջում և դարձել է հանրության սեփականությունը, ուրեմն այն չպետք է հեռացնել (ջնջել)։

Քանի՞ օգտատեր ունեք «սև ցուցակում» և ինչի՞ համար եք նրանց արգելափակել։

-Միայն եղբորս եմ արգելափակել: Պարտադիր չէ, որ իմանա, թե ես ինչ գրառումներ եմ անում ֆեյսբուքում:

Ի՞նչ ժանրի գրքեր եք սիրում կարդալ։

-Տարբեր, փիլիսոփայականից մինչև մասնագիտական: Այժմ կարդում եմ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հեղինակային գիրքը՝ «Սոդոմի PR»-ը, որն, ի դեպ, շատ հետաքրքիր գիրք է:

Ո՞րն է ձեր հոբբին։

-Բավական շատ նախասիրություններ ունեմ, բայց ավելի շատ սիրում եմ զբաղվել գովազդային արշավներ կազմակերպելով: Այո, մասնագիտությամբ լրագրող եմ, բայց ներաշխարհով՝ գովազդի մենեջեր: Շատ հետաքրքիր աշխատանք է, որի ընթացքում հնարավորություն ես ունենում նորանոր հետաքրքրություներ բացահայտելու:

Լրատվական տիրույթում ի՞նչը տանել չեք կարողանում։

-Ապատեղեկատվությունը:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

 -Ձեզ նույնպես:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն