Գիտնականները պարզել են, թե ինչու են դեռահասները սկսում ծխել

Ընդունված է կարծել, որ դեռահասները սկսում են ծխել ավելի մեծ երևալու համար, իսկ ժամանակի ընթացքում արդեն կախվածություն են ձեռք բերում դրանից: Սակայն վերջերս գիտնականները հետաքրքիր ու անհավանական բացահայտումներ են արել: Պարզվում է, որ դեռահասների` ծխելու հակումներ դրսևորելու հիմնական դրդապատճառներից է ավելորդ քաշից ազատվելու ձգտումը:

Գիտնականները հետազոտությունների ընթացքում հարցումներ են իրականացրել 10500 ամերիկացի դեռահաս աղջիկների և տղաների շրջանում` 11, 13 և 15 տարեկան հասակում: Հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ ծխել սկսել է շատ վաղ տարիքից, իսկ հարցված աղջիկների 46 և տղաների 30 տոկոսն էլ խոստովանել է, որ նման որոշում ընդունելու պատճառներից է եղել ավելորդ քաշից ազատվելը կամ կազմվածքը պահպանելը: Ի դեպ, այս երևույթը ավելի հաճախ նկատվում է աղջիկների դեպքում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն