«Ռեալը» հաղթեց առաջին խաղակեսում խփած 4 գոլերի շնորհիվ

Загрузка...

Իսպանական Պրիմերայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց «Խետաֆեին»: Մադրիդցիները բոլոր գոլերը խփեցին առաջին խաղակեսում, երբ դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի Քարիմ Բենզեման, իսկ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն աչքի ընկան մեկական անգամ: Հյուրերը հաշիվը կրճատեցին 70-րդ րոպեին, բայց ավելին անել չհաջողվեց:

Արքայական ակումբը շրջանցեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ բարձրացավ երկրորդ տեղ՝ 3 միավոր զիջելով «Բարսելոնային»: Կատալոնական ակումբն ու «Աթլետիկոն» այս տուրի խաղերը կանցկացնեն դեկտեմբերի 5-ին:

Քարիմ Բենզեման նախորդ անգամ գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ հոկտեմբերի 8-ին Նիցայում կայացած ընկերական խաղում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն