Ինչո՞ւ հենց այս պահին վատացավ Բուշ ավագի ինքնազգացողությունը

Նախագահ Բուշ ավագը իրեն լավ չի զգում, տեղափոխվել է հիվանդանոց և մի քանի օրից կվերադառնա տուն։ Սա Թրամփի երդմնակալությանը չմասնակցելու լավագույն տարբերակներից է։ Սկզբում կուսակցին ակնհայտ ձևով չսատարել, հետո երդմնակալության օրը վատ զգալ։ Իսկ Բուշ կրտսերը չի՞ ուզում ասի «պապան լավ չի գնամ դեղ-մեղ հասցնեմ, փորձեմ ամսի 20-ին գամ, բայց չեմ խոստանում, տենանք պապան ոնցա լինում»։ Իսկ Բիլլը չի՞ ուզում իրեն վատ զգալ, որ «Հիլարին մնա տանը, տիրություն անի հիվանդ ամուսնուն» տանը անկողնային հիվանդ ունենք սկզբունքով։

Քարթերի առողջապահական հիմնադրամն էլ դե թազա-թազա հիվանդներա ընդունել, պետքա գնա պալատ «պիտիմինուտկա» անի, տեսնի՝ ոնց են։ Օբաման էլ ասի՝ «Ճիշտն ասած՝ նոր տուն ենք ման գալիս, էսօր երկու լավ տարբերակ կա, պետքա գնանք, նայենք երեխեքի հետ, մի քիչ գին քցենք, փողը հենց նաղդ ձեռս տեսան, կտան»։ Մի խոսքով՝ բոլորին շուտ ապաքինում ու արագ դեպի Վաշինգտոն։ Գալու եմ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10154862971680421

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն