Գովազդի համար զանգահարել 099 999 409

Երկաթուղու կառուցման հարցը մնում է օրակարգում

Հայաստանի տրանսպորտի նախարարության «երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկլերությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա:

«Նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթներ», - նշեց նախարարը:
Այս թեմայի նկատմամբ վերջին օրերին մեծ ակտիվություն է նկատվում: Գլխավոր հարցը՝ արդյո՞ք չեղյալ է հայտարարվում հայ-իրանական երկաթուղի կառուցելու գաղափարը: Տրանսպորտի նախարարն ըստ էության թեման փակեց, ինչը նշանակում է, որ երկաթուղի կառուցելու թեման շարունակում է օրակարգում մնալ:

Երբ այս թեմային անդրադառնում ենք շարքային ֆեյբուքցիներս, նկատի ունեմ, ոչ մասնագիտական հարթությունում, այն որպես մտահոգություն է դիտվում, սակայն ավելի կարևոր է նման դեպքերում հասկանալ մասնագետների կարծիքները, հատկապես իրանագետներին:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչն է, երեկ ֆեյսբուքում այս առնչությամբ նշել էր, թե տրանսպորտի ոլորտում համապատասխան գործուն նախարարության, ինչպես նաև նույնիսկ անվանման մեջ «ներդումներ» եզրի հատուկ շեշտադրմամբ ստեղծված նոր նախարարության առկայության պայմաններում արդեն իսկ զուտ կրկնօրինակման ֆունկցիա իրականացնող նշված ընկերության գոյությունից հրաժարումը սխալ կլիներ միանշանակորեն մեկնաբանել որպես Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից իբր վերջնական հրաժարում:

Իսկ «շուխուրը» որակեց որպես «փոթորիկ մեկ բաժակ ջրում»:
Ոսկանյանը հանրային դաշտում աչքի ընկնող ինտելեկտուալ մասնագետներից է, այս պարագայում նրա հավասարակշռող կարծիքը կարևոր է, մանավանդ, այդ ֆոնին ակտիվացող «իրանագետների» ֆոնին, ովքեր իրականում չգիտես ովքեր են, սակայն ներկայանում են իրանագետներ ու մամուլում ակնհայտ ապատեղակտվություն են տարածում, ցավոք ներկայանալով որպես մասնագետ:

Սա մի կողմ. օրակարգում երկաթուղու հարցը մնում է. մնում է դրա շինարարությունը վերջապես կյանքի կոչվի:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1797879517138573&id=100007496268749

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին