Դեպի դիվերսիֆիկացված տնտեսություն տանող ճանապարհը

Загрузка...

Տնտեսությունը ծանր վիճակից դուրս հանելու համար պետությունն ընտրել է Հայաստանից արտահանումը տարբեր ուղղությւոններով խրախուսելու քաղաքականություն: Արտահանման ծավալների մեծացման գործում դրական միտումները պահպանելու համար աշխատանքներ են իրականացվում 5 հիմնական ուղղություներով՝ վերազգային կորպորացիաների ցանցերում հայաստանյան կազմակերպությունների արտադրանքի ներկայացվածության ապահովում, ԵԱՏՄ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովում, տարածաշրջանային երկրների շուկաներում հայկական ապրանքների մուտքի ապահովում և արտահանման զգալի ավելացում, գործարար կապերի խթանում և արտերկրում Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացում, արտահանման ապահովագրման ծառայությունների ընդլայնում:

2016 թվականի հունվար-նոյեմբերին արտահանման ծավալը Հայաստանից աճել է մոտ 21.2%-ով նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ և կազմել մոտ 1.6 մլրդ դոլար։ Իսկ ներմուծման աճի տեմպը շատ ավելի ցածր է՝ 2%, ծավալը՝ մոտ 3 մլրդ դոլար։ Արտահանման առաջանցիկ աճը մյուս ոլորտներում առկա դժվարությունների ֆոնին մեծ դրական իրողություն է։ Սակայն արտահանման ոլորտում ևս խնդիրներ կան, որոնց լուծումը մեջ ջանքեր է պահանջում: ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական դիվերսիֆիկացման ցածր մակարդակն է՝ թե՛ շուկաների և թե՛ ապրանքների առումով։

Դրա համար արդեն իսկ քայլեր են մշակվում արտահանող տնտեսությունից անցում կատարել դեպի դեպի դիվերսիֆիկացված, զարգացած տնտեսություններին հատուկ ֆինանսական և այլ ենթակառուցվածքներով ապահովված, հարևանների պահանջներին արձագանքող արտահանում ունեցող տնտեսության։

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1807364459528693&id=100007654697428

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն