Գովազդի համար զանգահարել 099 999 409

Վրաստանում հրազենային վնասվածք են հասցրել նախագահ Մարգվելաշվիլիի փեսային. (տեսանյութ)

Загрузка...

Թբիլիսիում հրազենային վերք Է ստացել Մինդիա Գոգոչուրին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան: 

Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 11-ին Բալանչիվաձե փողոցում: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Մինդիային տեղափոխել են Անհետաձգելի բուժօգնության քաղաքային կենտրոն: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում: 

Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաեւ փորձագետ-քրեագետներ: 

Վրաստանի ՆԳ նախարարությունում հաստատել են Գոգոչուրիի վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ փաստով քրեական գործ Է հարուցվել: Հետաքննությունը վարում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը պատիժ Է նախատեսում առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն