Գովազդի համար զանգահարել 099 999 409

Բաքուն ընդդեմ «КВН»-ի

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝"ուրախահնարամիտյան"...Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել,որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած "Ուրախների և հնարամիտների" 28-րդ միջազգային "КиВиН – 2017" փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող "Աղով-հացով" թիմը...Ի դեպ,այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական "Բաքվի հավաքականը" թիմը...
Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար...

Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ "АМиК" կազմակերպությանը,որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են,որ արցախյան թիմը եթե հայտարարագրված է,ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է...Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների և "Բաքվի հավաքականը" թիմի անդամներին,որոնք հրաժարվել են մեկնաբանել այն...Միակ համաձրակը Թահիր Իմանովն էր,ով ժամանակին եղել է "Բաքվեցի տղաները" թիմի մասնակից..."Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը,ով ծնվել է Ղարաբաղում...Իհարկե,ես կտրականապես դեմ եմ,որ նրանք ելույթ ունենան փառատոնին...Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ",-հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը...Դերասանը նաև համարում է,որ "Բաքվի հավաքականը" պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին,և շատ է ափսոսացել,որ չկա Անար Մամեդխանովը,ով այս հարցը կլուծեր...

Ճիշտ են ասում,որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի...Հետաքրքիր է,եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում,նույնպես դեմ էր արտահատվելու,որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին...Դերասան Թահիրը պետք է հասկանա,որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել,իսկ իր համերկրացիները Արցախում ՄԻՇՏ փոքրամասնություն են կազմել, և հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ...Խեղճ ազերիներ,որոնց համար հեղինակություն էր "ռաբիս" Անարը...Մերոնք շատ բարձր են,որ համեմատենք ազերիների հետ...Թահիրի մոտ,ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ շատ լավ է ստացվում քծնանքը...Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել...Հատկապես,եթե թուրքը քծնում է քուրդ Ալիևներին...

Հ.Գ. Արցախը ներկայացնող "Աղով-հացով" թիմին ցանկանում եմ հաջողություն...Այսինքն,նրանց մասնակցությունն այդ փառատոնին և ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1234600649957215

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին