Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2017 թվականի հունվարի 11-ից ժամը 08.00-10.00 պարբերաբար Երևան քաղաքի Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներն Աբովյան պուրակի շրջանաձև երթևեկության հատված կարող են մուտք գործել միայն Շարիմանյան փողոցից:

Սարալանջի պողոտայի հատվածով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները կերթևեկեն ներկայումս գործող սխեմայի համաձայն:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

No automatic alt text available.

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1504608546233695&set=a.463353027025924.116696.100000536929827&

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն