Գովազդի համար զանգահարել 099 999 409

1000+1 դաշինք. ընդդիմադիրներն ու իրենց այդպիսին համարողները

Քաղաքական ուժերին քիչ ժամանակ է մնացել վերջնական որոշում կայացնելու համար: Մեծ հաշվով դեռ պարզ չէ, թե ով ինչպես կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Որոշ ուժեր կարծես արդեն վերջնական որոշումներ ունեն, «Հիմնադիր խորհրդարանը», օրինակ, որոշել է մասնակցություն չունենալ որևէ ձևաչափով: «Ազատամարտիկների դաշինքը» ընդդիմադիր ուժերին կոչ է անում համախմբվել ու միասնական ճակատ կազմել՝ «ԱԺ ընտրությունների միջոցով երկրում ուժերի հարաբերակցությունը փոխելու, հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ ասել է, որ բանակցություններ են ընթանում և՛ Սեյրան Օհանյանի, և՛ Վիկտոր Դալլաքյանի, և՛ մյուս քաղաքական ուժերի հետ, վերջնական որոշում դեռ չկա:

Մյուս կողմից, արդեն կա «Ելք» դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Դաշինքի անդամները չեն բացառում ընդլայնվելու հնարավորությունը, նշելով, սակայն, որ այս պահին այլ ուժերի հետ համագործակցության վերաբերյալ քննարկումներ չկան:

Ընդդիմությանը համախմբվելու կոչ անող քաղաքական գործիչներից ոմանք ժամանակ են գտնում փնովել մյուս գործիչներին, իրենց անվանում «միակ ընդիմադիր», կասկածի տակ առնում մյուս՝ իրենց ընդդիմադիր համարող գործիչներին ու ուժերին:

Անդրիաս Ղուկասյանն էլ ցանկանում է միանալ այն ընդդիմադիր ուժերին, որոնք կմիավորվեն և կկազմեն միասնական ճակատ: Մոտ ապագայում կերևա, թե ընդդիմությանը որքանով կհաջողվի միավորել ու դաշինքներ կազմել: Սա հայաստանյան ներքաղաքական դաշտի կայացածության ցուցանիշներից մեկն է:
Կամ էլ կարաս Սերոբով ավելի կարճի մեջ ավելի կոպիտ լեքսիկոնով բան գրես, որ ինքն իրա ոճի մեջ մնա:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1713605215561469

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին