Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ինչպես ազատվել կրունկի ցավերից

Կրունկի հիվանդությունը (calcar caicaneum) այնքան էլ հեշտ բուժելի հիվանդություն չէ, եւ դրա առկայության դեպքում ցավեր են առաջանում կրունկի հատվածում։ Իսկ ինչպիսի՞ ժամանակակից միջոցներ կան կրունկի ցավից եւ այս հիվանդությունից ազատվելու համար։ Հենց դրա մասին էլ մենք այսօր կխոսենք։ Այս հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել յուրաքանչյուր մարդու մոտ։ Ամենագլխավոր ախտանիշը՝ քայլելու ընթացքում սուր ցավ կրունկի հատվածում։

Եթե Ձեզ մոտ բժիշկը այս հիվանդությունն է ախտորոշել, ապա նա անպայման կնշանակի օզոկերիտ, որը ընդհանրապես ցավոտ բուժում չէ. ընդհակառակը՝ բավականին հաճելի եւ շատ ազդեցիկ։

Կարող եք նաեւ ինքներդ բուժել Ձեզ. թասի մեջ տաք ջուր լցրեք եւ ավելացրեք մի բուռ աղ եւ սոդա։ Ոտքերը դրեք ջրի մեջ եւ15 րոպե հետո հանեք ոտքերը եւ յոդ քսեք (վանդակներով) ցավոտ հատվածում։ Այս գործընթացը պետք է անել ամեն երեկո։

Ցավացող տեղում կարելի է նաեւ անուշադրի սպիրտի մեջ թաթախված բամբակ կամ կտոր դնել։ Այսպես պետք է անել յոթ օր անընդմեջ։

Ավանդական բժշկության մեջ առաջարկվում է նաեւ գիշերը ցավոտ հատվածում մանրացված ճարպ (սալ) դնել։

Սակայն ամենաճիշտ բուժումը Ձեզ կնշանակի հենց բժիշկը։ Այնպես որ, մի ծուլացեք եւ գնացեք բժշկի։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն