Գովազդի համար զանգահարել 099 999 409

Մառան արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը. Ժիրինովսկին առաջարկել է Մառա Բաղդասարյանին արտաքսել. (տեսանյութ)

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է պատժել սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին՝ արտաքսելով նրան Ռուսաստանից:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին