Գովազդի համար զանգահարել 099 999 409

Վրաստանի կառավարությունն այսօր որոշում կկայացնի «ԳԱԶՊՐՈՄ»-ի հարցում

Загрузка...

Արդեն տասը օր է Հայաստանին՝ Վրաստանի տարածքով ռուսական գազ է մատակարարվում վրաց-ռուսական «գազային անհամաձայնության» պայմաններում: Թվում է, թե իրավիճակը վախեցնող է, բայց իրականում այդպես չէ, քանի որ նախկինում ևս նման իրավիճակ պատահել է, իսկ խնդիրը կայանում է նրանում, որ վրացական կողմն իր շահերն է առաջ մղում՝ հրաժարվելով 10 տոկոս տրանզիտային հումքային չափաբաժնի փոխարեն գումար ստանալ ռուսական ընկերությունից Հայաստան եկող գազի համար: Մինչ անցյալ տարեսկիզբ Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն պնդում էր, որ իրենք ընդլայնելու են համագործակցությունը ռուսական կողմի հետ, քանզի ադրբեջանական «ՍՈԿԱՐ»-ը չի կարող ապահովել Վրաստանին անհրաժեշտ կապույտ վառելիքի լրացուցիչ ծավալը: Գարնանը, սակայն, ադրբեջանական կողմը, որն ամեն գնով փորձում էր ձախողել ռուս-վրացական հիշյալ բանակցությունները՝ նպատակ ունենալով էլ ավելի մեծացնել իր մոնոպոլ դիրքերը Վրաստանի գազապահովման տիրույթում, գայթակղիչ առաջարկ արեց վրացական կողմին՝ խոստանալով ոչ միայն գազի անհրաժեշտ ծավալների պակասը լրացնել, այլ նաև որոշակիորեն նվազեցնել նաև գները: Կնքվեց նույնիսկ պայմանագիր: Մինչ այս պահը, սակայն, պարզ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը կատարել է իր խոստումը, թե ոչ:

Փաստ է, սակայն, որ Վրաստանն անցյալ տարվա ընթացքում արդեն իսկ ավելացրել է Հայաստանի տարածքով իրանական գազի ներկրման ծավալները: Այդուհանդերձ, եթե հարցը դիտարկելու լինենք Կալաձեի հայտարարությունների բովանդակային փոփոխությունների տեսանկյունից, կարող ենք առանձնացնել մի հետաքրքիր հանգամանք, այն է՝ եթե վրաց-ադրբեջանական պայմանավորվածությունից հետո Կալաձեն այլևս նույն ոգևորությամբ չէր խոսում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին և հայտարարում էր, որ իրենք կարիք չունեն ռուսական գազի ծավալների ավելացման, ապա նրա վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ իրենք կրկին շահագրգռված են նշված ոլորտում այլընտրանքների ներգրավմամբ և դիվերսիֆիկացմամբ, ավելին՝ Կալաձեն չի բացառել, որ տրանզիտային 10 տոկոս հումքի փոխարեն իրենք կընդունեն գումարային հատուցման տարբերակը, եթե իհարկե Վրաստանին բաժին ընկնող օգուտի չափը դրանով չփոխվի:
Կրկին, փաստ է, որ մինչ օրս կողմերը չեն պայմանավորվել պայմանագրի երկարացման հարցի շուրջ:

Ի դեպ՝ Վրաստանի կառավարությունն այսօր պատրաստվում է որոշում կայացնել վերոնշյալ պայմանագրի հետ կապված:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1075232125932572

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն