Կիսատ...

Загрузка...

Քեզ չուղարկված նամակները փոշոտվել են արդեն, ու թղթին հատուկ հնության հոտ ունեն...
Անհասցե տառեր են, որ ամեն բառից կաթում ես, բայց այդ տուփում նրանք փոշոտվում են առանց քո մատների...
Քո նվիրած ծաղկից բորբոսներ են կախվել, բայց նամակներիս պես չի հնացել, կիսակոկոն փռվել է տուփի մեջ ու ամեն օր հիշեցնում է ինձ այն օրը ու մեզ համար բացված այդ արևը, անձրևն ու անձրևանոցը, որ ձեռումդ էր, մեծ ու գեղեցիկ ձեռքերումդ, որ այդքան քիչ ինձ գրկեցին...
Քո ասած բոլոր բառերը աշխարհի ինձ բաժին հասած օդի հետ ձուլվել է ու ամեն վայրկյան շնչել է տալիս իրեն...
Քո ամեն ծիծաղից երջանկություն եմ ապրել, և որտե՞ղ է այսօր այդ երջանկությունը՝ ուրիշ ձեռքերում, գուցե լքված, մենակ, սպասում է գուցե...
Քեզ ուղարկված բոլոր կարոտները պատուհանիցդ ներս չեկան.. քեզ ուղարկած ոչ մի սիրո կաթիլը չդիպչեց այտերիդ այնքան նուրբ, որքան կարող էի նրբոտել այտերդ ես...
Քեզ հասցեագրված համբույները, որ ոչ մի նամակով պատմել չէր լինի, այդպես էլ չծնվեցին, չապրեցին նրանք, չապրեցի՜ն...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/896658287142597

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն