Գովազդի համար զանգահարել 099 999 409

Մենք ունենք ռեսուրսներ զարգանալու համար, մնումա ճիշտ օգտագործենք

Загрузка...

Վրաստանի տուրիզմի պատասխանատուն հայտարարել է, որ 2016 թվականին բոլոր ռեկորդները խփել են ու տուրիստենրի հոսքը աննախադեպ շատ էր: Մեկ տարում միայն տուրիզմը Վրաստանին բերեց 2 միլիարդ ամն դոլար: Նախաձելի է շատ ինչով ենք մենք պակաս, միայն ծով չունենք ու չասեք որ ծովն է հիմնականում տուրիստ բերում, եթե տենց լիներ Շվեյցարիան շուտվանից մի կորած գյուղի կվերածվեր: Այս տարի ամանորը Վրաստանում նշում էին նաև շատ հայեր: Ես էլ ամսի 3 ին էի երկու օրով գնացել, ասեմ որ ոչ մի հետաքրքիր բան չտեսա, միայն գեղեցիկ զարդարված քաղաքի կենտրոն, ոչ մի յուրահատուկ բան չկար , միջոցառումներ չկային միայն զեղչեր խանութներում:

Երկրորդ օրը արդեն երբ լավ կերած ու շոպինգդ ավարտված է էլ բան չկա անելու: Բայց դրա հետ մեկտեղ այդքան մեծ տուրիստների հոսք ... Մենք ունենք գեղեցիկ բնություն թե Հայաստանում, թե Արցախում, որը աշխարհին պետքա ճիշտ և գրագետ ներկայացնել, պետքա հանգստյան տների գները իջեցնել, հարմար գներով տուրփաթեթներ առաջարկել, տարբեր տեսակի միջոցառումները շատացնել, այդ ամենն էլ լավ տարածել աշխարհով: Լավնա մեր երկիրը ու մենք ունենք ռեսուրսներ զարգանալու համար, մնումա ճիշտ օգտագործենք ...... 

Հ.Գ, Վրաստանի միակ լավ կողմը եղավ են, որ տաք էր, Երևանում -10 էր իսկ Վրաստանում +9

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1302835163096737

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն