Գովազդի համար զանգահարել 099 999 409

Կանոներ, որոնք կփոխեն ձեր կյանքը

Загрузка...

Սկսիր օրդ՝ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունես:

Շուտ արթնացիր:

Շատ ջուր խմիր:

Լավ ինքնազգացողության համար ցնցուղ ընդունիր տարբեր աստիճանների ջրով:

Նախագծիր օրդ:

Ունեցիր նպատակներ, բայց մի կառչիր դրանցից:

Ներիր թե թշնամիներիդ, և թե ընկերներիդ: Ներիր ուրիշների կատարյալ չլինելը:

Օրվա մեջ նվազագույնը 15 րոպե անցկացրու մաքուր օդում:

Հեղուկներ մի օգտագործիր ուտելուց հետո:

Խուսափիր բացասական աուրա ունեցող շրջապատից:

Անգամ, եթե ամեն ինչ փլուզվել է, սովորիր դրանից, այսինքն՝ սովորիր, թե ինչպիսին չպիտի լինել:

Հավատարիմ եղիր քո երազանքին:

Քեզ արժանի մարդկանցով շրջապատիր:

Հիշիր. որպեսզի հասնես պրոֆեսիոնալ մակարդակի, պետք է աշխատես մեկ օրում առնվազն 10 ժամ:

Հետևիր նորություններին, քաղաքականությանը, տնտեսագիտական հարցերին. բազմակողմանի զարգացիր:

Կյանքի իմաստը Տիեզերքի կանոնները հասկանալն ու օգտագործելն է:

Համատեղիր խելքն ու ակտիվությունը:

Վերլուծիր կյանքիդ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունը:

Դադարիր անել այն ամենը, ինչը թույլ չի տալիս բացահայտել քո պոտենցիալը:

Որքան հնարավոր է՝ կեր հում բանջարեղեն և օգտակար ճարպ:

Որքան լավ է ֆիզիկական վիճակդ, այնքան էներգիա կա քո մեջ, ու այնքան օգուտ դու կարող ես տալ աշխարհին:

Քո տունն այնտեղ է, որտեղ ապրում ես:

Քանդիր սովորությունների կապերը, եղիր ազատ ու տուր ազատություն այն մարդկանց, ում սիրում ես:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն