Գովազդի համար զանգահարել 099 999 409

Գյուղնախարարությունում քննարկվել են կարկտահարության վնասների կանխարգելման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:

Քննարկմանը մասնակցում էին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

«Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի  առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, և այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Ներկայացնելով հանրապետության հակակարկտային կայանների ցանցի   տեխնիկական իրավիճակը, արդյունավետությունը, կառավարման և սպասարկման ընթացքում ծագող խնդիրները`  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, մասնավորապես հանրապետության ամբողջ տարածքը հակակարտային կայանների ցանցով ծածկելը նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել` առաջարկելով ըստ գոտիականության տեղադրել նաև հրթիռային կայաններ,  իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, այդ թվում`   դոտացիոն ֆոնդի հաշվին հակակարտային կայանների կենտրոնացված սպասարկման անհրաժեշտությունը, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող կայանների տեղադրումը լիազոր մարմնի հետ պարտադիր կերպով համաձայնեցնելը, գործող ցանցի տեխնիկական վերազինումը և այլն:

Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային առաջավոր փորձը, Հայաստանում դրա ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել հանրապետության պահպանության տարածքները` ըստ տվյալ տարածքի համար առավել նպատակահարմար հակակարկտային եղանակների կիրառմամբ, ինչպես նաև  ներկայացնել պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը`  2018 թվականի ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

  • /uploads/photos/fYdVj1NbpJLZUdqZhUZT.jpg

    Հարգելի պարոն նախագահ, 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։  Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին՝ հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։ Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը, գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կային մինչ այդ։ Հարգելի պարոն նախագահ, Անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ոչ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին շնորհեցին սերժանտի կոչում։ Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։ Հարգելի պարոն նախագահ,  Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները՝ դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հակառակ պարագայում նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։ Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=584635128405129&id=100005759414165

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/HAI36PP21ToAIRGGY1Wt.jpg

    Ըստ բրիտանական IHS Markit վերլուծական կենտրոնի փորձագիտական զեկույցի՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կառույցը 2016թ. ընթացքում կորցրել է Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքների գրեթե ¼ մասը, թվային տվյալներով՝ շուրջ 18հազ. ք/մ տարածք(23%). համեմատության համար՝ 2015թ. ահաբեկչական կառույցը զիջել է տարածքների 14%-ն, իսկ ներկայումս զբաղեցնում է մոտ 60,4 հազ. ք/մ տարածք: Մարդկային կորուստների տեսանկյունից, ըստ Իրաքի ԶՈՒ տրամադրած տվյալների, միայն 2016թ. հոկտեմբերին մեկնարկած Մոսուլի ազատագրման ռազմագործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի ավելի քան 3300 զինյալ: Իսկ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումների և կառույցի դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարի հետևանքով 2016թ. ընթացքում միայն Իրաքում զոհվել է թվով 16361 խաղաղ բնակիչ: Վերոնշյալի համատեքստում, չնայած կառույցը հատկապես Իրաքում շարունակում է էական կորուստներ կրել, այդուհանդերձ շարունակում է լրջագույն ուղղակի սպառնալիք հանդիսանալ ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների, այնպես էլ համայն մարդկության համար՝ աննախադեպ բարձր աստիճանի հասցնելով ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1228505810519964

    Կարդալ ավելին