Գովազդի համար զանգահարել 099 999 409

5 պատճառ` հաճախ ժպտալու համար

Загрузка...

Դուք երջանկության հոսք կստանաք, հենց հիմա փորձե՛ք ձեզ ստիպել ժպտալ 30 վայրկյան շարունակ: Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, աշխատում են նաեւ ընդհակառակը: Ստիպելով ձեզ ժպտալ՝ անկախ այն բանից, թե ինչպես եք զգում, ձեր մարմինը սկսում է արձակել այն բոլոր հիանալի քիմիկատները, որոնք ձեզ ստիպում են երջանիկ զգալ: Փորձե՛ք դա հենց հիմա եւ զգացեք տարբերությունը:

Ժպիտը փոխում է ձեր վիճակը. եթե վրդովված եք, զայրացած կամ ձեզ ամեն ինչ զզվեցրել է, ժպիտը կփոխի ձեր էմոցիոնալ վիճակը: Իսկ դրական վիճակը ոչ միայն ավելի է զվարճացնում, այլ նաեւ ուրիշ հնարավորությունների ճանապարհ է բացում: Դուք ավելի երջանիկ պրիզմայով աշխարհն այլ կերպ կտեսնեք: Իսկ հետո կհիմնվեք դրա վրա, որպեսզի օրվա ընթացքում ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում ստեղծեք դրական քայլերի հերթագայությունը:

Ժպիտը փոխում է ուրիշ մարդկանց վիճակը. ժպիտը դեմքին սենյակ մտնելով կամ մոտենալով խանութի վաճառասեղանին կարելի է աշխարհն այլ լույսի ներքո տեսնել: Ի պատասխան ձեզ՝ մարդիկ եւս կժպտան եւ ավելի սիրալիր կլինեն, իսկ ցանկացած սոցիալական լարվածություն կամ շփոթութմունք ուղղակի աչքի առաջ կհալչի: Իսկ ձեր փոխգործողությունները կդառնան ավելի անկեղծ, մեղմ եւ զվարճանքով ու նոր հնարավորություններով լի:

Իսկ ինչու՞ չժպտալ: Խոժոռ հայացքի, դեմքի սփրթնած արտահայտության եւ ժպիտի միջեւ ընտրելիս վերջինն ավելի դրական է թվում, այնպես չէ՞: Անկասկած, դուք հաճախ կմոռանաք ժպտալ կամ ուղղակի չեք զգա դա: Բայց եթե դուք փորձեք հիշել ժպիտի մասին եւ այն հաճախ օգտագործեք, դուք շուտով նոր սովորություն ձեռք բերեք:

Ավելի հեշտ է ժպտալ, քան հակառակը: Դուք փաստացի ավելի քիչ մկաններ եք օգտագործում ժպտալիս, քան երբ խոժոռվում եք կամ դեմքի բարկացած արտահայտություն եք ընդունում: Եթե դուք սկսեք ժպտալ, ձեր ժպիտի մկաններն ավելի ուժեղ են կդառնան, քան կնճիռներինը: Եվ ավելի հեշտ կլինի ժպտալ, քան հակառակը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն