10 պատասխաններ` «Ինչո՞ւ դեռ չես ամուսնանում» հարցին

Загрузка...

Հայաստանում ամուսնացած չէ 27-29 տարեկանների  յուրաքանչյուր 3-րդը, իսկ 30  տարեկանների  յուրաքանչյուր 4-րդը: Իսկ պատճառները շատ են:

FBH.am-ը Ձեզ համար առանձնացրել է այն 10 հիմնական պատասխանները, որոնք երիտասարդները տալիս են «Ինչո՞ւ դեռ չես ամուսնանում» հարցին՝

1. «Որովհետև ես ամուսնացած եմ իմ աշխատանքի հետ»

2. «Այնքան շատ են թեկնածուները, որ չեմ կողմնորոշվում ում ընտրեմ»

3. «Որովհետև դեռ չեմ գտել այն միակին, իսկ ամուսանանալ միայն այն պատճառով, որ ժամանակն է, չեմ պատրաստվում»:

4. «Որովհետև իդեալական տղամարդիկ և կանայք լինում են միայն գրքերում ու ֆիլմերում»

5. «Աշխատածս գումարը չի բավարարում ընտանիք պահելու համար»

6. «Որովհետև ես սիրում եմ իմ նախկինին»:

7. «Որովհետև ես չեմ ուզում բռնանալ ինքս ինձ վրա, միայն թե բավարարեմ հասարակության պահանջները»:

8.  «Որովհետև ես դեռ ուզում եմ պարել, խմել, ծիծաղել ու երգել և չեմ ուզում, որ ինչ որ մեկն ինձ սահմանափակի»:

9. «Որովհետև, սիրում եմ միայնությունը»:

10. « Որովհետև չեմ ուզում կես տարուց բաժանվել»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն