Աստղագուշակը հունվարի 10-ի համար

Загрузка...

Խոյ

Տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Մասնագիտական ոլորտում դժվարությունների կհանդիպեք, որոնք ձեզնից շատ ժամանակ և էներգիա կխլեն, սակայն ի վերջո գործընկերների շնորհիվ կհաղթահարեք դրանք: Գումարային կորուստներ կրելու, կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգը մեծ է:

Զգացմունքային դաշտն անկայուն է, հույզերը կարող են խանգարել ձեզ: Փորձեք հանգստություն պահպանել, կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ, ապագայի շուրջ ծրագրեր կազմել: Հետևեք սառնասիրտ մարդկանց խորհուրդներին:

Ցուլ

Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին, ինչը կգոհացնի թե ձեզ, թե շրջապտի մարդկանց: Սպասեք հետաքրքիր առաջարկների:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից : Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

Երկվորյակ

Օրն առավել բարեհաջող կդասավորվի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղված են ծառայությունների ոլորտում: Մարդկանց հետ շփումները կլինեն անկաշկանդ, հաճախորդի համար՝ հաճելի: Իմիջի հետ կապված փոփոխությունները հաջող կլինեն, ձեր ընտրած ամենահամարձակ ու անսովոր կերպարն անգամ՝ շրջապատի կողմից հավանության կարժանանա:

Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք առնչվել տհաճ, կպչուն անձնավորության հետ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել, ուրախություն պարգևեք ինքներդ ձեզ, գնումներ կատարեք, կամ հաճախեք որևէ միջոցառման:

Խեցգետին

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար:

Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային կտրուկ փոփխությունների հետ:

Առյուծ

Զերծ մնացեք մարդկանց քննադատելուց: Այսօր անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել, նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ:

Սպասեք բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելության: Ջերմորեն ընդունեք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար: Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա:

Կույս

Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:

Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Կշեռք

Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտը կայուն է: Կարող եք մտորել բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք վերջերս շատ են անհանգստացրել ձեզ: Այսօր դրանք բոլորովին այլ տեսանկյունից կդիտարեք և հետաքրքիր լուծումներ կգտնեք: Այս ժամանակահատվածն առավել նպատակահարմար է նոր ծանոթությունների համար:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Ձեզ միայնակ կզգաք, դատարկության զգացումը չի լքի: Փորձեք հանգստանալ և վերականգնել ուժերը:

Կարիճ

Այսօր հեշտությամբ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից: Գործընկերների հետ համաձայնության կգաք, կխուսափեք բոլոր այն տարաձայնություններից, որոնք կարող էին խանգարել համատեղ ծրագրերի իրականացմանը: Բարեհաջող օր է այն Կարիճների համար, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, վերջիններս առաջնորդի իրենց կարողությունները դրսևորոլու լավ հնարավորություն կունենան: Գործնական ուղևորությունները հաջող կդասավորվեն:

Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք: Նպատակներին հասնելու համար համառություն կպահանջվի: Հնարավոր է դրամական շահույթ, ինչը կուրախացնի: Հաջող գնումներ կկատարեք:

Աղեղնավոր

Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի , ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք, հնարավորինս, շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Այծեղջյուր

Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Ջրհոս

Այսօր կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Գերծանրաբեռնվածության դեպքում անգամ՝ հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է: Օգնության ձեռք կմեկնեք բոլոր նրանց, ովքեր ձեր աջակցության կարիքն ունեն: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ:

Ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ հեշտությամբ փոխհամաձայնության կգաք: Մտերիմների հետ ևս հրաշալի լեզու կգտնեք, կարող եք համատեղ ծրագրեր կազմել, լավ ժամանակ անցկացնել, զվարճանալ:

Ձկներ

Գործերը շատ են, կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և տեղավորվել ժամանակի մեջ: Ապավինեք ձեր ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի, կհուշի, թե ինչ քայլեր ձեռնարկեք: Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Աշխատանքի հետ կապված որոշ խնդիրներ կքննարկեք: Երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կկզմեք:

Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, ստիպված կլինեք հրաժարվել որոշ ծրագրերից: Երեկոն նվիրեք հանգստին, վերականգնեք ուժերը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն