Գովազդի համար զանգահարել 099 999 409

2017թ.-ին Թուրքիա–Վրաստան տանդեմի կապերը նոր որակ կստանան

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի իր պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Կողմերը կքննարկեն ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաև երկու երկրների արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի գերակայությունները: Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, որտեղ ելույթ կունենա թուրք դիվանագետների առջև:

Անկարայի ու Թբիլիսիի համագործակցությունն ընդգրկում է բոլոր ոլորտներն ու 2017թ.-ը առանցքային է լինելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Ավարտին է հասցվելու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղի, դա զբոսաշրջային, տարանցման, ապրանքաշրջանառության մեծացման համար նոր հնարավորություններ է ստեղծելու։ Բացի այդ՝ Հարավային գազային միջանցքի կյանքի կոչման շնորհիվ կասպիական գազն ու նավթը Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա միջանցքով դուրս է գալու եվրոպական և այլ շուկաներ։

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնելու համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

 

Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը`Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի՝ Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։

Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական` Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը`Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին`այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով`Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելուդրանից բխող հետևանքներով։ Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին, դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը` Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։

Հավելենք, որ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը։ Վրաստանի ՆԱՏՕ-ական, եվրաատլանտյան ուղենիշը նույնպես ազդելու է, տնտեսական տրամաբանությունից բացի, Թուրքիա–Վրաստան հարաբերությունների ամրապնդման վրա։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1233557033390040

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Ww72Q4zsRjigTiQPJkFf.jpg

    Այսօր ադրբեջանական բանակը նորից կրակ է բացել հայկական բնակավայրերից մեկի՝ Թալիշի ուղղությամբ: Մի անգամ ասել եմ, որ Թալիշը մնացել է Ադրբեջանի իշխանության և ՊՆ-ի կոկորդին, քանի որ ապրիլ ամսին հենց Թալիշում շան պես սատկեցին մի քանի հարյուր հատուկ ջոկատայիններ և վարձկան ահաբեկիչներ: Ամեն գիշեր, երբ Զաքիր Հասանովը հիշում է իր խայտառակ հարձակման մասին ու երբ սատկած զինվորների հոգիները գալիս են երազին, առավոտյան կրկին հրաման է տալիս, որ կրակեն Թալիշի ուղղությամբ, երևի այդ կերպ փորձում է սիրտը հովացնի: Մենք էլ ենք մարդ, մի օր մենք էլ սիրտ պետք է հովացնենք: Ասեմ, որ ավելի լավ տարբերակներ ունենք: Հենց Արցախում մի քանի ադրբեջանական գյուղեր կան, որոնք գտնվում են հենց Արցախի բանակի, մանավանդ հրետանային ստորաբաժանումների, ափի մեջ: Ի տարբերույուն հայկական բնակավայրերի, ադրբեջանական գյուղերը ու քաղաքները ավելի խիտ են բնակեցված, կրակելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ վնաս կհացնենք ու ի տարբերություն հայ գյուղացիների, ադրբեջանցիները ավելի արագ են փախնում ու փախնում են առանց հետ վերադառնալու: Ավելի լավ տարբերակ է Նախիջևանը, որը ամբողջությամբ գտնվում է մեր տեսադաշտում: Մեր ամենանպաստավոր դիրքերը հենց այդ կողմերում են: Բախտի բերմամբ ավելի լավ եմ ծանոթ այդ տարածքում ու ասեմ, որ այդ կողմերից թշնամին նույնիսկ դիրքում բարձր չի խոսում: Սարի գլխին գտնվող հրանոթներից, որոնք պատկանում են Սիսական գնդին, եթե ամեն մեկից թեկուզ մեկ հատ արկ կրակի Նախիջևանի ուղղությամբ ապա այդ տարածքում նույնիսկ խոշորացույցով ոչ զինվոր կգտնես, ոչ էլ բնակիչ: Սարի տակից էլ ինչքան ցանկանում են թող կրակեն միևնույնն է անօգուտ է: Ինչքան ուշանա Թալիշի պատասխանը այդքան ժամանակ Զաքիրը կրակելու է Թալիշի վրա ու ամեն հաջորդ կրակոցը ավելի ցավոտ է լինելու: Ավելի լավ է մեկ անգամ ձենները կտրել, որ ևս 25 տարի սուս ու փուս մխկտան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1221929861189081

    Կարդալ ավելին