Գովազդի համար զանգահարել 099 999 409

Հեյդար Ալիևի ազգությամբ քուրդ լինելը միշտ փորձ է արվում քողարկել ալիևյան վարչակարգի կողմից

Հեյդար Ալիևի ազգության վերաբերյալ տարբեր խոսակցություններ ու փաստեր կան։ Այսօր էլ Ադրբեջանում ամենատարածված վարկածն այս հարցի վերաբերյալ, Հեյդար Ալիևի ազգությամբ քուրդ լինելն է, ինչը, սակայն, միշտ փորձ է արվում քողարկել ալիևյան վարչակարգի կողմից։ Պատահական չէ, որ ադրբեջանցիները երկրի իշխանական կլանին անվանում են քրդական ռեժիմ։ 

Հեյդար Ալիևի հայրը՝ ազգությամբ քուրդ Ալիռըզա Ալիևը, ունեցել է 3 կին, որոնցից մեկը եղել է ազգությամբ հայ Սաթենիկը, ում ամուսինն անվանում էր Սաթո (Հ. Ալիևի մայրը։ Մոր անունով Հեյդարին մանուկ տարիքում ևս Սաթո են անվանել)։ Հեյդար Ալիևը հայրական կողմից ուներ երկու եղբայր՝ Ջալալ և Հասան Ալիևները, որոնք տարբեր մայրերից էին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1319179021487097

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին