Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ինչու Արմուշն ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ

Ամիսներ առաջ Արմուշը հանկարծակի մեկնեց ԱՄՆ: Դերասանի համար այդ փուլը բարդ էր, քանի որ ԱՄՆ էր մեկնում վատառողջ հոր մոտ: Ավելի ուշ ԱՄՆ տեղափոխվեցին նաև նրա կինը՝ Լուսինեն, և որդիները՝ Դանիելն ու Էդուարդը:

Tert.am Life-ի հետ զրույցում Արմուշն առաջին անգամ խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի համար ստեղծված անհարմարությունների և այնտեղ մնալու հեռանկարի մասին:

-Արմուշ, ամիսներ առաջ մեկնեցիր ԱՄՆ, քանի որ հայրդ առողջական խնդիրներ ուներ, սակայն երկար մնացիր ԱՄՆ-ում: Ի՞նչն է քեզ պահում այդտեղ:

-Ես եկա ԱՄՆ հայրիկիս առողջական խնդիրների պատճառով և որոշեցի իր հետ անցկացնել այն ժամանակը, որ Աստված իրեն տվել է: Հայրս 1998 թվականից այստեղ է, երկար տարիներ առանձին ենք եղել: Հայաստանում աշխատանքը շատ էր, զբաղվում էի իմ սիրած գործով: Դա կարծես ծանրացած լիներ խղճիս վրա: Իրենք ինձ չեն խանգարել զբաղվել իմ աշխատանքով, սակայն եկավ մի պահ, երբ քույրս զանգեց, ասաց, չգիտեմ՝ Աստված ինչքան կյանք է տվել մեր պապային, բայց արի, իր կողքին եղիր: Վատ լուրով եկա ԱՄՆ, բայց, փառք Աստծո, հայրս հիմա մի քիչ ապաքինվել է, թեև լինում են դեպքեր, երբ վատ է լինում:

Հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս և ծնողներիս հետ անցկացնելուն:

-Ընտանիքդ ևս միացել է քեզ, արդյոք սա նշանակում է, որ դու տեղափոխվում ես ԱՄՆ:

-Ոչ: Ես երկար ժամանակ չէի կարող մենակ մնալ, որովհետև կարոտում էի ընտանիքիս: Նաև չէի կարող մի քանի ամիս մնալ ծնողներիս մոտ ու վերադառնալ: Հնարավոր է՝ վերադառնայի, վատ լուր ստանայի, իսկ դա ամբողջ կյանքում կծանրանար խղճիս:  Որոշեցի որոշ ժամանակով տեղափոխվել ԱՄՆ: Օրինական կարգավիճակ ստացա, քանի որ TV-ն, որտեղ հիմա աշխատում եմ, դիմեց հայտնի մարդկանց համար նախատեսված բիզնես վիզայի համար և ստացա այն:

Էստեղ ինձ լավ եմ զգում, սակայն չեմ կարող երկար մնալ, քանի որ սա իմ երկիրը չէ, իմ երկիրը Հայաստանն է:

 

-Նախնական զրույցում նշեցիր, որ ուշադիր հետևում ես Հայաստանի անցուդարձին: Ինչպե՞ս ես հարմարվել ամերիկյան առօրյային, ընտանիքդ ինչպե՞ս է հարմարվել:

-Չեմ հարմարվում, քանի որ այն, ինչ ստեղծել էի երկար տարիներ, թողել եմ Հայաստանում: Այստեղ 0-ից եմ սկսել: Երբ գնում ես այլ երկիր, կյանքդ լրիվ փոխվում է: Սակայն ինձ համար, երևի, ավելի հեշտ էր, քան ընտանիքիս՝ Լուսինեի և երեխաների, քանի որ համերգներով հաճախ ենք եկել ԱՄՆ, ինձ անծանոթ երկիր չէր:

Առաջին երկու-երեք ամիսներին Դանին էլ չէր հարմարվում, քանի որ խեղճանում էր լեզվից: Շատ էր խոսում Հայաստանի մասին, հուզվում էր, կարոտում, բայց հիմա հարմարվել է: Թեև կարոտում է, միշտ ասում է, որ արձակուրդներին պետք է գա Հայաստան, համակերպվել է դպրոցին, նոր ընկերներ է ձեռք բերել: Նա և Արման Աղաջանյանի դուստրը համադասարանցիներ են, Արմինկայի որդին՝ Ալեքսը, ևս նրանց դպրոցից է: Մեր տներն էլ մոտ են իրար, շատ են մտերմացել: Թե´ դպրոցում, թե´ դպրոցից հետո միշտ միասին են:

Մի պահ եկավ, երբ Լուսինեն չէր դիմանում, ուզում էր վերադառնալ: Բոլորի մոտ լինում է այդպիսի պահ, անհնար է, որ տեղափոխությունը  սթրեսային չլինի: Ինձ մոտ էլ եղավ դեպրեսիա: Առաջին երկու ամիսներին, երբ այստեղ էի, շատ էի  կարոտում ընտանիքս: Ինչ-որ պահի ինձ մոտ էլ սկսվեց այդ սթրեսը, սակայն ուրիշ ճար չունեի, անցավ: Ապրիլին 1 տարի կլինի, ինչ այստեղ եմ: Չեմ էլ նկատել՝ ինչպես անցավ ժամանակը:

Միայն Էդուարդը չի հասկանում՝ որտեղ է:



-Դանին ամերիկյա՞ն դպրոց է գնում:

- Այո, ամերիկյան հանրային դպրոց է: Հայկական դպրոց չընտրեցինք, որպեսզի Դանին շուտ ինտեգրվի այստեղի միջավայրին: Առաջին երկու տարին կինտեգրվի, հետո կարող ենք հավելյալ վճարի դիմաց հայերենի պարապմունքների տալ: Հիմա Լուսինեն է պարապում Դանիի հետ, որպեսզի չմոռանա հայերենը: Չի էլ մոռանա, որովհետև «պատրիոտ» է: Մանկուց ինչքան հայկական դրոշ կամ գերբ էր տեսնում, ինձ ստիպում էր գնել:)

-Հիմա ինչով ես զբաղվում ԱՄՆ-ում:

-Առաջարկ ստացա ARTN TV-ից՝ ներկայանալու ինչ-որ ծրագրով: Քանի որ այստեղ հեռուստաընկերություններում առավոտյան ծրագրերն էին գերիշխում, որոշեցի թեթև ժանրի մեջ երեկոյան ծրագրի անել, որն ուրախ, պոզիտիվ լիցքեր կփոխանցի հեռուստադիտողներին: Կոչվում է՝ «Օրվա վերջ»: Վարում եմ Գևորգ Եղիազարյանի հետ: Ես ապահովում եմ հումորային, պրովոկացիոն մասը, փորձությունների եմ ենթարկում մեր հյուրերին:)

Ինչպես Երևանում, այնպես էլ Միացյալ նահանգներում զբաղվում եմ նաև հանդիսավարությամբ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին