Գովազդի համար զանգահարել 099 999 409

2 պարզ կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

Կանոն 1. Հարաբերությունները պետք է պարզ լինեն

Պարզությունը պետք է լինի հենց սկզբից: Առաջին րոպեներից: Մարդն անմիջապես իրեն զգում է այնպես, ասես ձեր հին ծանոթն է, ձեզ ավելի է համապատասխանում, քան նա, ում պետք է տարիներով սիրաշահել: Տղան, որի հետ դուք պատրաստ եք 15 րոպե անց առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, ավելի լավն է, քան նա, ում դուք 7 տարի անպատասխան նամակներ եք գրել: Աղջիկը, որն անմիջապես ձեզ ուշադրություն է դարձնում, ավելի լավն է, քան այն անմատչելի գեղեցկուհին, որի սիրտը շահելու համար նրան պետք է Բահամյան կղզիներ տանել: Պարզ նշանակում է լավ: Բարդ նշանակում է վատ:

Դա աքսիոմ է: Այն ապացուցել պետք չէ: Հարաբերություններում առհասարակ ոչինչ պետք չէ ապացուցել ձեր հաշվին:

Պետք չէ ոչ մեկին նվաճել, հարմարվել նրան կամ վազել մեկի հետեւից: Մեկ անգամ անելով դա՝ դուք դա կանեք ամեն օր, իսկ դրան ի պատասխան՝ կտեսնեք միայն քմահաճ, դժգոհ մռութ: Եթե ի սկզբանե չի ստացվել, կայծ չի բռնկվել, հողմապտույտ չի առաջացել, մի քաշեք այդ հարաբերությունների պոչից: Նշանակում է, որ դա ձեր մարդը չէր: Բարդ հարաբերությունները պիտանի են միայն նրանց համար, ով ձանձրանում է, եւ ով շատ ազատ ժամանակ ունի: Մնացած բոլորի համար այդ տառապանքները միայն նյարդեր են քայքայում:

Պետք չէ բարդ հարաբերություններ վերցնել ձեր վրա: Հարաբերությունները, որոնցում դուք անընդհատ ուրիշի սրնգի տակ եք պարում, ստորացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք, որ բարդ հարաբերությունները ձեզ քաշեն իրենց հորձանուտը:

Կանոն 2. Հարաբերությունները պետք է ուրախություն պարգեւեն

Այս պնդումը նույնպես ապացուցման կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ուրախություն բերել, վե՛րջ դրեք դրանց:

Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին, ափսեներ կոտրելուն: Մի կո՛ղմ թողեք երկարաշունչ զրույցները, կշտամբանքներն ու փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ՛: Դա ուղիղ ճանապարհ է դեպի դժոխք: Հենց որ հարաբերություններից անհետանում է ուրախությունը, դրանք դառնում են անօգուտ: Թվում է, թե ի՞նչ կա սրանից պարզ:

Բայց շատերը տարիներով ծամում են նման հարաբերությունները, կուլ տալիս վիրավորանքը, ուղեղը ծանրաբեռնում անպետք բաներով: Պետք չէ՛ անել դա: Հենց որ դուք հասկանում եք, որ ձեր բառերը կարող են փախցնել ուրախությունը, փակե՛ք ձեր բերանը: Սկսում են հարաբերություններ պարզել, հեռացե՛ք: Մարդն ուզում է ձեզ կշտամբել, մեղադրել, թույլ մի՛ տվեք ձեզ մեղքի զգացում ներշնչեն: Հեռացե՛ք: Հարաբերությունները պետք են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները՝ «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն էլ այդպես են ապրում», «սովորության  համաձայն», «որովհետեւ առանց նրա ավելի վատ է», կարող եք ուղղակի նետել աղբանոցը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին