Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ադրբեջանցիները կողմ են Արցախի դեմ նոր պատերազմին

Բաքվում գործող քաղաքական հետազոտությունների "Ատլաս" կենտրոնը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Ադրբեջանում՝"նվիրված" Արցախյան հակամարտությանը...Հարցմանը մասնակցել է 500 հոգի...Ստացվել է շատ հետաքրքիր,սակայն սպասելի պատկեր...
Այսպես,հարցվածների 92% չեն հավատում,որ այս տարի հնարավոր կլինի լուծել Արցախյան հակամարտությունը...Անցյալ տարի "չհավատացողների" թիվը կազմել էր 86%...Հարցին՝"Հրարավո՞ր է պատերազմ 2017 թ-ին",հարցվածների 82% այն հնարավոր է համարում...Անցյալ տսարի նույն հարցին պատախանելիս հարցվածների ընդամենը 56% է համարել,որ պատերազմը հնարավոր է...Հարցին՝"Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հնարավորութէյուններն ազդելու պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա Արցախյան հակամարտությունը լուծելու համար", հարցված ազերիների 95% գտել է,որ "Ռուսաստանն ունի մեծ հնարավորություններ"...Վերջին հարցին՝"Ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը",հարցվածների մեծ մասը՝72%-ը գտնում է,որ Բաքուն պետք է ուժ կիրառի,16%-գտնում են,որ Հայաստանը պետք է ընդունի "փուլային տարբերակը",իսկ 12%-ն էլ համարում են,որ Մոսկվան պետք է ճնշում գործադրի Երևանի վրա,որ հակամարտությունը լուծվի հօգուտ Ադրբեջանի...

Հարցման արդյունքները ցույց են տալիս,որ Ալիևի կողմից ազերիական հասարակության զոմբիացումն իր դրական արդյունքները տվել է...Նրանք հավատում են,որ ապրիլյան կարճատև պատերազմում շատ մեծ հաղթանակ են տարել և այն պետք է շարունակել՝մինչև հաղթական ավարտը...Ազերիները թոթափում են պարտվածի բարդույթը,որով տառապում էին վերջին 24 տարիներին՝չմոռանալով,թե ինչ արեցին նրանց հետ հայերը Արցախյան պատերազմի տարիներին...Հարցման արդյունքներից կարելի է եզրակացնել,որ ադրբեջանցիների մեծ մասը՝ 82%-ը,կողմ է պատերազմին,սակայն չեն հավատում,որ այն կլուծվի այս տարի՝92%-ը...Այսինքն,ազերիները համոզված են,որ ամեն տարի մի քանի հարյուր հեկտար "ազատագրելով" կարելի է հաղթել հայերին...

Ի՞նչ է մնում անել մեզ...Ազերիները կրկին պետք է հայտնվեն այն հոգեբանական վիճակում որում գտնվում էին մինչ ապրիլյան կարճատև պատերազմը՝պետք է միշտ վախենան հայերից...Այդ դեպքում 2018 թ-ի սոցիոլոգիական հարցման ժամանակ մենք կունենանք այլ պատկեր,եթե իհակե պարտություն կրելուց հետո Ադրբեջան պետությունը պահպանվի...
Այդ արդյունքին հասնելու համար պետք է ուժեղ Հայրենիք կառուցել, ունենալ ուժեղ բանակ,քիչ մտածել սեփական և ընկերների բարեկեցության և կեղծիքներով իշխանությունը պահպանելու մասին...Իսկ Հայաստանում այդ ամենին հասնելու համար պետք է ընդամենը ԿԱՄՔ...Հայասատնը փոքր երկիր է,իսկ բնակչությունը կազմում է Տոկիոյի կամ Մեխիկոյի բնակչության ընդամենը 10%-ը...Մենք երկար մտածելու ժամանակ չունենք...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1230356640381616

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին