Էրդողանի «նախիջևանյան» հայտարարությունը ցնծություն է առաջացրել Բաքվում

Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հայտարարությունը,որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե երկրի սահմաններից,այլ Նախիջևանից,Բաթումից,Բալկաններից և Հալեպից մեծ ցնծություն է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ...Բաքվում փորձում են կռահել,թե ինչու՞ է Էրդողանն իր այս հայտարարության մեջ օգտագործել "Նախիջևան" եզրույթը և մեկնաբանում են այն...
Ազերիները բոլորին հիշեցնում են,որ Էրդողանի հայտարարության հիմքում ընկած է ռուսների և թուրքերի միջև 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի կետերից մեկը,որն ըստ ադրբեջանցիների "միջազգային-իրավական երաշխիքներ" է ապահովում Նախիջևանի Ադրբեջանի կազմում լինելու համար...
Իր տգիտությամբ և անհոդաբաշխ մեկնաբանություններով հայտնի ազերի երեսփոխան Զահիդ Օրուջը ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը ասել է,որ Հայասատանը մշտապես սպառնում է Նախիջևանին և Էրդողանն այս հայտարարությամբ հասկացրել է Երևանին,որ չի հրաժարվելու իր պարտականություններից այդ երկրամասի անվտանգության ապահովման երաշխավորրը լինելուց...Օրուջը նաև առաջարկել է Էրդողանին իր հայտարարության մեջ նշել նաև Ղարաբաղը...
Գրեթե նույն "բովանդակությամբ" է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը թուրք քաղաքագետ և լրագրող Բյուլենթ Էրենթաջը...

Հետաքրքիրն այն է,որ Հայաստանում ոչ ոք,գոնե վերջին տարիներին,չի սպառնացել Նախիջանին...Այդ "սպառնալիքների" մասին երևի տեղյակ են Բաքվում և Անկարայում,որոնք ինչ-որ սադրանքեր են նախապատրաստում Հայաստանի դեմ կամ էլ հիմքեր են նախապատրաստում,որ թուրքական զորքերը "օրինական" հայտնվեն Նախիջևանում...Պատահական չեմ համարում Էրդողանի այս հայտարարությունը,որում նա հատուկ նշեց Նախիջևանը...Թուրքիայի բռնապետը մինչ այս հայտարարում էր,որ Մոսուլը և Հալեպը ևս թուրքական են,որտեղ շատ արագ հայտնվում էին թուրքական զորքերը...
Ադրբեջանցի և թուրք կեղծարարները Կարսի պայմանագիրը փորձում են ներկայացնել որպես միջազգային-իրավական փաստաթուղթ,այնինչ այն հասարակ թղթի կտոր է...Կարսի պայմանագիրը վավեր է միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար...Իսկ միջազգային հանրությունն այն չի ճանաչում որպես իրավական փաստաթուղթ,քանի որ 1921 թ-ին նույն այդ միջազգային հանրությունը ՉԷՐ ՃԱՆԱՉՈՒՄ բոլշևիկների իշխանությունը Ռուսաստանում և քեմալականների իշխանությունը Թուրքիայում որպես լեգիտիմ իշխանություն,ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած Հայաստանի,Վրաստանի և Ադրբեջանի բոլշևիկների իշխանությունները,որոնք համարվում էին Ռուսաստանյան Բոլշևիկյան կուսակցության մասնաճյուղները Հարավային Կովկասում...

Այդ,ինչպես նաև Մոսկվայի պայմանագիրը իրավական ոչ մի ուժ չունեն...Այդ պայմանագրերը ժամանակին ստորագրվել են երկու "իզգոյների"՝Ռուսաստանի և Թուրքիայի միջև և ժամանակն է,որ հիմա Հայաստանը ջանքեր գործադրի դրանք չեղյալ հայտարարելու համար՝անտեսելով բոլոր ճնշումները Մոսկվայից... Ռուս-թուրքական "ֆլիրտը" շարունակվում է,և Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի սպանությունից հետ այն ավելի է խորացել...Իսկ թուրքերը շատ լավ գիտեն,որ երբ "հաճույքից" Մոսկվան "գլուխը կորցնում" է, նրանից կարելի է ավելին ստանալ,ինչպես դա եղավ 1921 թ-ին...Սակայն Մոսկվան այդ թուրքական կասկածելի "հաճույքի" դիմաց վարձահատույց է լինում ուրիշների հաշվին...
Էրդողանի կարծիքով հիմա իր և Պուտինի "ֆլիրտը" այնքան է խորացել,որ կարելի է հիշել Նախիջևանի մասին...Խայծը գցված է...Անկարայում հիմա սպասելու են Կրեմլի արձագանքին...

Հ.Գ.Շատ լավ առիթ է ընձեռվել,որ պաշտոնական Երևանը որևէ ձևաչափով կրկին բարձրաձայնի այդ պայամանագրերի ոչ լեգիտիմության մասին...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1229687630448517

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն