Ալիևն ապրիլից հետո փոխվել է. նրան թվում է, թե անընդհատ կարող է տարածքներ վերցնել

Ալիևն ապրիլից հետո փոխվել է, նրան թվում է, թե անընդհատ կարող է տարածքներ վերցնել, հրետակոծության, դիվերսիոն գործողությունների միջոցով արդյունքների հասնել։ Մենք ապրիլի սկզբի ակտիվ ռազմական գործողություններից հետո էլ շատ զոհեր ունեցանք։

Նրանք իրենց զոհերի մասին չեն խոսում, մերոնք էլ մեր պատժիչ գործողությունների մասին հաճախ չեն ասում։ Ու կարծում եմ՝ ժամանակն է բեկում մտցնելու, հակառակորդը չպետք է մտածի, որ ռազմական գործողություններով կարող է հաջողության հասնել, եւ նվազագույնը, որ պետք է անել այս փուլում, ապրիլին վերցրած դիրքերը հետ վերցնելն է։ Դրանից հետո կարելի է մոտենալ բանակցությունների սեղանին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1576883402327653

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն