Գովազդի համար զանգահարել 099 999 409

Red Eagles-ի բաց նամակը ՀՀ Սպորտի նախարարությանը

Загрузка...

Red Eagles ֆուտբոլային ֆան ակումբը բաց նամակ է գրել Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

«Մխիթարյանը Հայաստանի հավաքականի հետ ոչնչի չի հասել, որի համար տեղ գտնի լավագույն մարզիկների 10-յակում», «Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը ոչինչ չի արել, մեր երկրի պատիվը չի բարձրացրել, որի համար Մխիթարյանը…»…

Դատարկախոսություններ, որոնցով որոշ մարդիկ փորձում են իրենց համար հոգու մխիթարանք գտնել ու արդարանալ, թե ինչու Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը այդպես էլ չի հայտնվում տարվա լավագույն մարզիկների 10-յակում: Ֆուտբոլը մարզաձև չէ՞, ինչ է: Մխիթարյանը մարզիկ չէ՞: Կանոններ ունե՞ք: Կանոնները կարելի է վերանայել, իսկ Մխիթարյան մենք մոտակա տասնամյակներում հազիվ թե ունենանք, բա էլ ե՞րբ եք մեծարելու նրան: Ի դեպ` միանգամայն արժանի ու վաստակած մեծարանքով:

Արդեն սովորական դարձած երևույթ է` ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համառորեն չի ցանկանում ընդունել, որ աշխարհում և Հայաստանում համար 1 մարզաձևը ֆուտբոլն է, հետո նոր մյուսները: Երբ ՀՀ սպորտի նախկին նախարարին լրագրողը հարցրել էր` ինչպե՞ս եք պատրաստվում ուշադրություն դարձնել հայկական ֆուտբոլին, նախարար Գաբրիելյանը պատասխանել էր, որ ինքը կշարունակի երկրպագել Հայաստանի հավաքականին: Փառահեղ պատասխան է, ինչ խոսք:

Հրաչյա Ռոստոմյանն էլ փորձեց սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան ասել ֆուտբոլի մասին: Բայց, պարո´ն նախարար, չեք կարծո՞ւմ, որ ֆուտբոլին ուշադրություն դարձնելուց, ինչ-որ մասնագետներ հրավիրելուց առաջ պետք է անձնային հարաբերություններն ու սպորտը տարանջատել:

Սպորտի նախարարության ու Օլիմպիական կոմիտեի վատ հարաբերությունները ՀՖՖ-ի հետ ոչ մեկի համար գաղտնիք չեն, բայց կան անհերքելի ճշմարտություններ, որոնք դրանից չպետք է խամրեն: Կանգնեցրեք ցանկացած պատահական անցորդի ու հարցրեք` ո՞վ է լավագույն սպորտսմենը Հայաստանում:

Առաջին հերթին հնչելու է Մխիթարյանի ազգանունը, հետո նոր` մյուսների: Հարցրեք` ով է ամենասիրելի սպորտսմենը: Դարձյալ` առաջինը Մխիթարյան, հետո` մյուսներ: Մյուսներն էլ, ի դեպ մի մեծ թիվ չեն կազմում: Ի՞նչ խոսք, Արթուր Ալեքսանյանը միանշանակ արժանի էր լավագույնի կոչմանը, Օլիմպիական խաղերից մեդալներ բերած մեր մյուս 3 մարզիկները` նույնպես: Չնսեմացնենք որևէ մեկին: Պարզապես ասացեք խնդրեմ, այդ անհայտ Մարզական լրագրողների ֆեդերացիայում միթե՞ հնարավոր է նման համերաշխություն, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես մեր սպորտի նախարարությունը:

Չէ՞ որ, հարգելի անհայտ լրագրողներ, դուք էլ բոլորի պես առավոտից երեկո գրում եք Հենոյի մասին ու նրանով ռեյտինգներ լրացնում: Հայ ֆուտբոլասերների բարկությունը հազիվ էր սկսել հանդարտվել Հենրիխ Մխիթարյանի` տարվա լավագույն մարզիկների 10-յակում ընդգրկված չլինելու կապակցությամբ, երբ կրքերը նորից թեժացան: Այս անգամ` անգլիական կողմից: Ամոթ է, պարոն նախարար, մարզական լրագրողների ֆեդերացիա և այլք, երբ անգլիական մամուլը գրում է` «Անարգանք Հայաստանում»:

Իսկ անտեսելը մեկին, որին ծափահարել են և դեռ ծափահարելու են մեծ մարզադաշտեր, իսկապես անարգանք է: Նախ և առաջ` սեփական անձի նկատմամբ, հետո միայն մարզիկի, մարզասերների ու ողջ ազգի: Գուցե ժամանա՞կն է արդարամտությունը վերականգնելու ու արհեստականորեն ստեղծած կանոնները վերանայելու: Գուցե ժամանա՞կն է հասկանալու, որ Հենրիխ Մխիթարյանն ամեն օր է այս երկրի համար ինչ-որ բան անում: Ու դուք էլ ամեն օր եք պատերի տակ հպարտանում Մխիթարյանով: Մի վախեցեք այդ մասին բարձրաձայնել»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/Pq3cXS5LurLPFRPUaeV5.jpg

    Փոխանակ էդ ադրբեջանական խնձորի արկղից արտադրողի կայքը վերցնեք /dad.az/ բացեք, նայեք, ուսումնասիրեք ու ամաչեք, որ Հայաստանում սկի դրան մոտ գյուղմթերքներ արտադրող ընկերություն չկա, շուխուր եք անում թե ոնց եղավ, որ ադրբեջանական խնձորը հայտնվեց Հայաստանում։ Բա շուկայական հարաբերությունները տենց հրաշք բան ա, դա չի ճանաչում փակ սահմաններ, պատերազմ և այլն, ապրանքդ որակով ա, էժան ա, մրցունակ ա, կհայտնվի նույնիսկ տոմագավկներով ռմբակոծված ավիաբազայում։ Դե հիմա եկեք մտածենք գոնե էնպիսի խնձոր աճեցնենք, որ մրցունակ լինի ադրբեջանականի նկատմամբ, այլապես խաղաղությունից հետո, նույն ադրբեջանցին ա վարձակալելու Հայաստանի այգիներն ու դաշտերը ու Վանոյի ականջը կանչի․ «Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher1980/posts/1442714779112633

    Կարդալ ավելին

Քաղաքականություն