Եթե փորփրենք երկու ժողովուրդների արմատները, ապա ընդհանուր շատ լուրջ բաներ կգտնենք այնտեղ

Загрузка...

Իրանի նախագահ Հասան Ռոհանի. «Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակութային և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»: Ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ մահմեդական Իրանը քրիստոնյա Հայաստանի հետ՝ էլ չասած միևնույն մշակույթն և քաղաքակրթությունը: Բայց եթե փորփրենք երկու ժողովուրդների արմատները, ապա ընդհանուր շատ լուրջ բաներ կգտնենք այնտեղ՝ այսպես կոչված հեթանոսական աստվածների պանթեոն և դրանով պայմանավորված մշակույթ, Արշակունիների արքայական հարստություն՝ Պարսկաստանից տրված Մեծ Հայքին:

Իհարկե, միշտ չէ, որ հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական, դրանք շատ դեպքերում եղել են թշնամական, սակայն 20-րդ դարասկզբից այս կողմ թշնամությունն իր տեղը զիջել է գերակայող ժողովրդի՝ պարսիկների հանդուրժողականությանը առ հայերը, ինչով էլ այսօր բնորոշվում են այդ փոխհարաբերությունները:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207492171573367

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն