Պետք է արգելել բուհ ընդունվելու ժամանակ նշել մեկից ավելի մասնագիտություն

Загрузка...

Բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող վակխանալիան որոշակիորեն շտկելու համար մի պարզ մեխանիզմ կա. պետք է արգելել բուհ ընդունվելու ժամանակ նշել մեկից ավելի մասնագիտություն: Դա կստիպի դիմորդների ծնողներին մտածել, թե ինչ մասնագիտություն է ուզում ստանալ իրենց գանձը, և դիմել հենց այդ մասնագիտությամբ սովորելու համար:

Իհարկե, դա կհակասի մարդու՝ ընտրության իրավունքին, եթե այդպիսին, իհարկե, կա կրթության ոլորտում, բայց դա արդեն ճաշակի հարց է։ Մենք ուզում ենք, որ ընտրության իրավունքն ապահովվի՞, թե՞ երկիրը սկսկի մի քիչ մարդավարի ապրել:

Ի դեպ, ասվածը ճիշտ է մի շարք այլ ոլորտների համար նույնպես:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1078794242249787&id=100003576633868

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն