Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ժամանակին իբրև թե ինտեգրվել ենք արևմտյան ինստիտուտներին, բայց քաղվել է այն, ինչ հարմար է եղել

Մի 10 տարի տնտեսական ոլորտի լրագրող եմ եղել, բայց այդպես էլ չեմ հասկացել, թե ինչու պետք է Կենտրոնական բանկի նախագահն աստղաբաշխական գումար ստանա որպես աշխատավարձ: Ինչու՞ պիտի նրա աշխատավարձը 10-20 անգամ ավելի բարձր լինի, քան պետության 1-ին պաշտոնյայինը: Եթե առաջնորդվում ենք մեծ փողերի հետ «խաղ անողը պիտի շատ ստանա, որ մաքուր մնա» գաղափարով, ապա հարկայինը, մաքսայինը և այլք պակաս մեծ գումարների հետ չեն շփվում, ինչո՞ւ է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվում:

Եթե ընդունենք, որ ԿԲ պաշտոնյաները այնպիսի մի ֆունկցիա են իրականացնում, առանց որի տնտեսությունը ուղղակի փուլ կգա, ապա ինչու՞ պիտի նրանց համեմատ մի քանի անգամ պակաս ստանա զինվորականը. նա չլինի, պետություն չի լինի ընդհանրապես, որ այդ պետության տնտեսության մասին հոգա ինչ-որ կառույց: Մի խոսքով՝ ժամանակին իբրև թե ինտեգրվել ենք արևմտյան ինստիտուտներին, սակայն դրանից քաղվել է այն, ինչ հարմար է եղել մի ինչ-որ խումբ անհատների՝ մնացածների վրա թքած տրամաբանությամբ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207203689281490

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին