Գովազդի համար զանգահարել 099 999 409

Արագածոտնի մարզի փրկարարները 3 կմ ճանապարհը «Բուռան»-ով ու ոտքով անցնելով՝ հիվանդանոց են տեղափոխել թոքաբորբով հիվանդ 2-ամյա երեխային. օպերատիվ են գործել ՃՈ աշխատակիցները, բժիշկները և ճանշինականները.

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն և հայտնել են, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ահազանգ է ստացվել հիվանդանոց, որ 2-ամյա մի երեխա արդեն մի քանի օր է՝ ջերմում է և անհրաժշտ է, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն, քանի որ ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ է գործել թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր «Բուռան»-ով նախ՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Միրաք գյուղի վարչական շրջանի սկզբնամասից երեխային և նրա մորը՝ Կարինե Իբոյանին 3 կմ տեղափոխել են մայրուղում սպասող շտապ օգնության ավտոմեքենայի մոտ, որտեղ բժիշկները Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի գլխավորությամբ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ հետո շտապ օգնության մեքենան երեխային ու մորը տեղափոխել է Ապարանի բժշկական կենտրոն: Այսօր փրկարարների հետ օպերատիվ և տիտանական աշխատանքներ էին կատարում Արագածի Ճանշինի աշխատակիցները՝ տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ճանշինականները մի քանի տեխնիկաներով գրեթե ամբողջովին սառցակալած և 1 մետր խորությամբ ձյունը մեծ դժվարությամբ էին հեռացնում ճանապարհներից: Արագածի Ճանշինի աշխատակիցները ողջ գիշեր կատարել են ճանապարհների ձնահեռացման աշխատանքներ, իսկ հետո կատարել աղի ու ավազի լցման աշխատանքներ: Մայրուղին ամբողջովին անցանելի դարձնելուց հետո Արագածի ճանշինականները Ռ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ են սկսել կատարել գյուղամիջյան ճանապարհները մաքրելու ուղղությամբ, ինչը նրանց կողմից կատարվում է մեծ դժվարությամբ, քանի որ մաքրած ճանապարհահատվածում կարճ ժամանակ անց քամին իր «սև գործն» անում է՝ կրկին այդ հատվածներում ձյուն լցնելով: Փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում, ինչպես նաև բժիշկների կատարած ճիշտ աշխատանքի շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Պարզապես մի քանի օր երեխան կմնա բժիշկների հսկողության տակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրն ասում էր. «Երեխաս մի քանի օր ջերմում էր: Ասեցի՝ տնային պայմաններում կկարողանամ բուժել, բայց օր-օրի դրական միտում չէր զգացվում երեխայիս մոտ: Էսօր տեսանք, որ տաքությունն արդեն բարձրանում է՝ հասնելով 40 աստիճանի: Ուզում էինք տեղափոխեինք հիվանդանոց, բայց, քանի որ ի վիճակի չէինք, դիմեցինք փրկարարներին»: Փրկարարների այսօրվա կատարած աշխատանքները տեղում ղեկավարում էր Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Մանուկյանը: Տեղում օպերատիվորեն աշխատել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Վաղ առավոտվանից փրկարարների հետ օպերատիվորեն աշխատել են նաև Ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: 

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն