Ժողովրդավարության թու՞յլ, թե՞ ուժեղ կողմն է, որ զանգվածներն են որոշում երկրի ապագան

Загрузка...

Ժողովրդավարության թու՞յլ, թե՞ ուժեղ կողմն է, որ զանգվածներն են որոշում երկրի ապագան, իսկ զանգվածները սովորաբար ռացիոնալ ընտրություն չեն կատարում:
Գրեթե ողջ աշխարհն ու ազդեցիկ լրատվամիջոցները հետևողականորեն քարոզում էին Թրամփի դեմ, սոցհարցումների արդյունքները նկարում, բայց Թրամփի անակնկալը կայացավ ԱՄՆ-ում: Նույնը կատարվեց նաև ամիսներ առաջ՝ #Brexit-ի ժամանակ: Այնպես որ ԶԼՄ-ներում գերազանցություն ունենալը և ռացիոնալ հիմնավորումները դեռ զանգվածների կարծիքի փոփոխության բավարար պայմաններ չեն:

Հ.Գ. ամեն դեպքում, կարծում եմ՝ Թրամփը նախագահական դիրքում զգալիորեն տարբերվելու է իռացիոնալ թեկնածու-Թրամփից, քանի որ ԱՄՆ նախագահը, անկախ անձից, էական սահմանափակություններ ու զսպումներ ունի համաշխարհային կարգում և ամերիկյան համակարգում:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1235258486512386

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն