Քրդամետ կուսակցությունը դադարեցնում է իր աշխատանքը Թուրքիայի խորհրդարանում

Anadolu-ն հաղորդում է,որ Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Այհան Բիլգենը հայտարարել է,որ իրենց կուսակցության խորհրդարանական ֆրակցիան դադարեցնում է իր գործունեությունը...
Հիշեցնեմ,որ հուլիսյան անհաջող պետական հեղաշրջումից հետո իշխանությունն իր ձեռքում պահպանած Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանն այդ հանգամանքը հմտորեն օգտագործում է նաև իր քննադատներին և հակառակորդներին հետապնդելու համար...Առաջին "զոհերից" մեկը՝քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է,որը խիստ քննադատության է ենթարկում Էրդողանի ֆաշիստամետ և նեոօսմանական քաղաքկանությունը...Երկար ժամանակ է Էրդողանը փորձում է փակել ԺԴԿ-ն՝վերջինիս մեղադրելով ահաբեկչական ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու համար...

Վերջին մի քանի օրերն աչքի են ընկնում իրավիճակի կտրուկ սրումով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում,որոնք պայմանավորված էին Էրդողանի վարչակարգի կողմից սանձազերծած մասսայական ձերբակալություններով,որի ժամանակ բանտերում հայտնվեցին ՏԻՄ ներկայացուցիչներ...Իսկ մի քանի օր առաջ էլ Էրդողանի հրահանգով սկսեցին ձերբակալել արդեն Թուրքիայի օրենսդիրներին...Ձերբակալվածների թվում են ԺԴԿ համանախագահներ Ս.Դեմիրթաշը և Ֆ.Յուքսեքդաղը,Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Փ.Բուլդանը և ևս 14 քրդամետ պատգամավոր...

Այս պահի դրությամբ կարելի է ասել,որ Էրդողանին հաջողվել է չեզոքացնել ԺԴԿ-ին Թուրքիայի օրենսդիր մարմնում...Սակայն այս ամենի հետանքները կարող են ծայրահեղ ծանր լինել Թուրքիայի իշխող վարչակարգի համար՝սկսած ներքին իրավիճակի կտրուկ սրումից,վերջացրած՝միջազգաին "շրջափակումիվ"...Ու այդ ժամանակ կհայտնվի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը,որը կփրկի Էրդողանին,ինչպես 20-րդ դարի սկզբին բոլշևիկ Լենինը փրկեց Աթաթուրքին...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1164065920344022

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն