Արևմտյան քաղաքակրթության ամենամեծ վտանգը ոչ թե Ռուսաստանից է, այլ Արաբական Խալիֆաթ անունը կրող կազմավորումից

Загрузка...

Հակառուսականությունը և մասնավորապես հակապուտինիզմը կուրացրել են արևմտյան վերլուծաբանների ու ղեկավարների աչքերը: Արևմտյան կամ քրիստոնեական քաղաքակրթության համար այսօր ամենամեծ վտանգը ոչ թե ատոմային ու ջրածնային ռումբով և բալիստիկ հռթիռներով զինված Ռուսաստանից է գալիս, այլ ավտոմատներով և ընդամենը հրանոթներով զինված Արաբական Խալիֆաթ անունը կրող կազմավորումից: Իրաքի և հատկապես Սիրիայի վարչակազմերի դեմ մղվող պատերազմում վերջինիս հաղթանակը կբերի մահմեդական արմատականության հզոր աճին, իսկ պարտությունը` դրա վերջնական նահանջին պատմության թատերաբեմից: Խալիֆաթի դեմ իրաքցի զինվորը կռվում է այնքանով, որքանով Խալիֆաթին դիմակայում է Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը. եթե Ասադը պարտվեց, ապա նրա դեմ կռվող այսպես կոչված ոչ արմատական ընդդիմությունը կամ կմիանա Խալիֆաթին և կամ կոչնչացվի նրա կողմից:

Զարմանում եմ, որ այս հասարակ ճշմարտությունը չի ընկալվում Արևմուտքում, և ԱՄն-ն էլ շարունակում է զինել «լայթ» ընդդմիությանը, որի զենքը հայտնվում է արմատականների ձեռքում, կամ եթե դեռևս չի հայտնվում, ապա վաղ թե ուշ կհայտնվի: Որքան էլ Պուտինը արևմուտքի համար լինի ոչ ընդունելի, նա այսօր քրիստոնեական քաղաքակրթության հենարանն է Մերձավոր Արևելքում` թիկունք կանգնելով Ասադին: Բազմիցս եմ գրել այս հարթակում` Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլի նման հակաստալինյան և հակաբոլշևիկ դժվար գտնվեր իր ժամանակ, սակայն նա համագործակցեց Ստալինի հետ, քանի որ Անգլիային վտանգ էր սպառնում ոչ թե Մոսկվայից, այլ Բեռլինից: Վախենամ, որ այս պարզ ճշմարտությունը չընկալելը մի օր քրիստոնեական աշխարհը կկանգնեցնի աղետի առջև:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207060246535511

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն