Գովազդի համար զանգահարել 099 999 409

Սիրիայում դու չես կարող չեզոք մնալ` կամ պիտի լքես այդ երկիրը, կամ զենքդ ձեռքիդ պաշտպանես Ասադին

Ուզում եմ մի բան էլ ասել սիրիահայերի պահվածքի մասին. եթե դու ապավինում ես Բաշար Ասադին, ապա ոչ միայն պետք է կռվես որպես նրա զինվոր (կամ հրամանատար), այլ կազմես աշխարհազոր ու աջակցես այդ վարչակազմին: Եթե անհրաժեշտ է` ընտանիքդ ուղարկի դուրս, սակայն զենքդ ձեռքիդ դու մնա երկրում, քանի որ այդ երկիրն ես համարել քո հայրենիքը:

Սիրիայի պատերազմը նման չէ լիբանանյանին. եթե այնտեղ ընդամենը քաղաքացիական պատերազմ էր գնում, այստեղ այն քաղաքակրթական բնույթ ունի, և եթե հաղթի Խալիֆաթ կոչված կազմավորումը, ապա վաղ թե ուշ կամ կոչնչացվես կամ կվաճառվես ստրկության. զարմանալի է, չէ, 21-րդ դարում վաճառվել որպես ստրուկ: Այնպես որ Սիրիայում դու չես կարող չեզոք մնալ` կամ պիտի լքես այդ երկիրը, կամ զենքդ ձեռքիդ պաշտպանես Ասադին:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207060569903595

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն