Ադրբեջանական մամուլի հերթական ֆանտազիան

Ազերիական haqqin.az կայքը լուսաբանելով Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը,որին ի դեպ,մասնակցել է նաև Արցախի նախագահ Բ.Սահակյանը,մի պրիմիտիվ տեղեկատվական հնարքի է գնացել...Իրեն բնորոշ ճղճիմ ոճով լուսաբանելով այն, կայքը չի մոռացել իր ընթերցողներին հիշեցնել,որ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Թալիշ գյուղի մի մասը ազատագրվել է ադրբեջանցիների կողմից...

Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք,որ այժմ տեղեկատվական պատերազմներում հաղթողները ավելի մեծ հնարավրություն ունեն ամրագրելու իրենց հաղթանակները ռազմի դաշտում...Սակայն ազերիների կողմից մեր դեմ տարվող տեղեկատվական պատերազմը ժամանակ առ ժամանակ սարսափելի պրիմիտիվ բնույթ է կրում...Չնայած ասեմ,որ այդ հիմարությունները հիմանակնում ներքին լսարանի համար են,քանի որ ալիևյան մկկացող հասարակությունը մեծ հաճույքով հավատում է այդ հիմարություններին...
Տեսնե՞ս որ մեղսունակը կարող է հավատալ այն հիմարությանը,որ ազերիների կողմից կիսով չափ գրավված Թալիշ գյուղում Արցախի նախագահը շատ հանգիստ կկարողանար խաչքար-հուշարձան բացեր...Ի՞սկ ադրբեջանցի ասկյարները որտեղ էին այդ ժամանակ...Չէին փորձու՞մ խանգարել գյաուր հայերի այս միջոցառումը...

Խղճուկ haqqin.az-ցիները ընկան իրենց իսկ փորած փոսը...Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ապշերոնյան փարավոնին սպասարկող հենց այս կայքն էր հրապարակում Բաքվի մոտակայքում,դաշտի մեջ տնկված մի ճանապարհային ցուցանակ,որի վրա գրված էր`"Ագդերեի շրջան.Թալիշ գյուղ"...Հենց նույն այս կայքի ձեռքի գործ էր "Ֆիզուլի" ճանանապարհային ցուցանակի վրա սավառնող նիհար Ռամիլ Սաֆարովը,որն ընդամենը երկու օր անց արդեն մոտ 30 կգ. չախացած, մասնակցում էր ազերի օդաչուների թաղմանը...Հենց այսպիսի պրիմիտիվ ապատեղակատվության պատճառով էլ այս կայքի լրագրող կոչվածները ստիպված են մի նոր սուտ հորինել...Չէին կարող լուսաբանել Արցախի նախագահի այցը Թալիշ և չնշել,որ գյուղի մի մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ...Այդ դեպքում հենց իրենք էլ կբացահայտեին,որ ժամանակին խաբել են սեփական ընթերցողին...Սակայն այս դեպքում ավելի հիմար սուտ հորինեցին...Գտնվելով արցախահայերի անջատողականների ղեկավարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա չեն նրան չեզոքացրել՝ապացուցելով,որ վախկոտ են...

Հ.Գ. Հիմա էլ ազերինեը մի նոր միֆ են առաջ տանելու...Թալիշը՝դա նրանց Հալեպն է...Բայց ազերիները մոռանում են,որ Հալեպը,որը բաժանված է երկու մասի՝ասադականների և ահաբեկինչների միջև,ժամանակին ունեցել է երեք միլիոնից ավել բնակչություն,իսկ Թալիշն ընդամենը 600 բնակիչ է ունեցել...

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն